Շտայնմայերը հորդորել է Թուրքիային հնարավորինս շուտ չեղյալ համարել արտակարգ դրությունը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին երկրում պահպանել արտակարգ դրությունը միայն անհրաժեշտ ժամանակահատվածում և հնարավորինս շուտ այն դադարեցնել: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Շտայնմայերը հորդորել է Թուրքիայի իշխանություններին հարգել օրենքի գերակայությունը և երկրում հեղաշրջման փորձի դեմ կիրառվող պատասխան քայլերում լինել համաչափ:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին հայտարարել է երեքամսով երկրում արտակարգ դրություն մտցնելու մասին: «Թուրքիայում ռազմականհեղաշրջման փորձի հետ կապված սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայներեք ամսով արտակարգ դրություն է մտցվում, որպեսզի ավելի արդյունավետ եւարագ քայլեր ձեռնարկվեն քաղաքացիների իրավունքների եւ ազատություններիապահովման համա ր», -Թուրքիայի անվտանգության խորհրդի եւ կառավարությաննիստի արդյունքներով հայտարարել է նա:



