Սթոլթենբերգը պատմել է թուրքական բանակի ուժի մասին
INTERNATIONAL NEWSՆԱՏՕ-ի գլխավոր քարտուար Յենս Սթոլթենբերգը Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Թուրքիայի բանակը առաջվա պես ուժեղ է՝ չնայած երկրում հեղաշրջման փորձից հետո դրա շարքերում կատարված զտումներին, հայտնում է Gazeta–ն:
«Թուրքիան մեծ զինված ուժեր ունի, պրոֆեսիոնալ զինված ուժեր ու ... ես վստահ եմ, որ դրանք կշարունակեն մնալ ՆԱՏՕ-ի հավատարիմ ու ուժեղ գործընկերները»,-ասել է Սթոլթենբերգը:
Նա նաեւ հայտնել է, որ ակնկալում է, որ Թուրքիայի իշխանությունների արձագանքը հեղաշրջմանը կլինի համաչափ ու կհամապատասխանի ՆԱՏՕ-ի արժեքներին: Սթոլթենբերգը հավելել է, որ դաշինքին Թուրքիայի անդամակցության վերանայման հարցը չի դիտարկվում:
«Բոլորիս համար կարեւոր է, որ Թուրքիան շարունակում է լինել ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը, քանի որ Թուրքիան գտվում է այն ամբողջ անկայունության ու բռնության սահմանին, որը մենք դիտարկում ենք Իրաքում ու Սիրիայում»,- հայտարարել է նա:



