Մեյը եւ Մերկելը համաձայնության են եկել խելամիտ «ապահարզանի» շուրջը
INTERNATIONAL NEWSԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը պետք Է կարգավորված եւ խելամիտ գործընթաց լինի, հայտարարել Է Թերեզա Մեյը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ վարած բանակցություններից հետո Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում: Դա երկու ղեկավարների առաջին հանդիպումն Է այն բանից հեատո, երբ Թերեզա Մեյը կանգնել Է Բրիտանիայի կառավարության գլուխ:
Մեյի խոսքով՝ Եվրամիությունից դուրս գալիս Բրիտանիայի նպատակը կլինի միության հետ մոտ տնտեսական կապերի պահպանումը:
«Մեզ որոշ ժամանակ Է անհրաժեշտ, որպեսզի որոշենք սկզբունքներն ու մեր նպատակներն այն բանից առաջ, երբ մենք սկսեք (դուրս գալու շուրջը) պաշտոնական բանակցությունները»,- ասել Է Մեյն՝ ընդգծելով, որ բաժանման գործընթացը պետք Է լինի առավելագույնս թափանցիկ եւանցկացվի պարզ կանոններով:
Անգելա Մերկելը հայտարարել Է, որ երկու կողմերն Էլ ձգտում են հասնելու Բրիտանիայի համար ավելի լավ արդյունքի, բայց Միացյալ Թագավորության կառավարությանը խորհուրդ Է տվել ավելի արագ որոշել դուրս գալու կոնկրետ ժամանակային շրջանակները, հաղորդել Է BBC-ն:



