Փաշինյանը կոչ է անում խուսափել սադրանքներից
SOCIETYՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացի փողոցում հավաքված քաղաքացիներին կոչ է արել սադրանքի չգնալ և զերծ մնալ ոստիկանության հանդեպ որևէ գործողություն ձեռնարկելուց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանը նշեց, որ ժողովուրդը պետք է Խորենացի փողոցում ապահովի «իր խաղաղ ներկայությունը»:
Խորենացի փողոցում է նաև Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ով ևս ցուցարարների հետ զրուցում և խաղաղության կոչեր է անում:
Ավելի վաղ Խորենացի փողոցում հավաքվածցուցարարների և ոստիկանության միջևբախում է տեղի ունեցել:
Ցուցարարները քարեր և տարբեր իրեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
ՀՀ ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը հայտնել է, որ ոստիկանության կողմից կան տուժածներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



