Yerevan, 23.February.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի նշանների մոգական ընդունակությունները

LIFE

Յուրաքանչյուր մարդ չէ, որ ծնվում է պայծառատեսության ընդունակություններով: Սակայն աստղագուշակները պնդում են, որ կենդանակերպի յուրաքանչյուր նշան օժտված է որոշակի հնարավորություններով, որոնք կյանքի ընթացքում կարող են զարգանալ: Ինչպիսի մոգական ընդունակություններով է օժտված կենդանակերպի Ձեր նշանը:

Խոյերը օժտված են յուրահատուկ հոտառությամբ: Նրանք կարող են զգալ վտանգը և միշտ հետևում են իրենց զգացողություններին: Օժտված լինելով լավ ինտուիցիայով` նրանք հաճախ հայտնվում են ճիշտ ժամանակին ճիշտ տեղում: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զբաղվում են օկուլտական գիտություններով, ապա նրանք պետք է շատ զգույշ լինեն: Անճանաչելիին հասնելու նրանց ամբիցիաները և ցանկությունները կարող են տխուր հետևանքների հանգեցնել:

Ցուլերն առանձնապես չեն հետաքրքրվում մոգությամբ և էզոթերիզմով: Բայց ամեն դեպքում նրանք որոշ ընդունակություններ ունեն: Այս համաստեղության մարդիկ, իրենք էլ չկասկածելով, կարող են անեծք ուղարկել: Նրանք պետք է զգույշ լինեն իրենց մտքերի և բառերի մեջ: Ցլերի երազները հազվադեպ են նախազգուշացնող լինում: Սակայն եթե նրանց կյանքին կամ բարօրությանը ինչ-որ բան է սպառնում, ապա երազում նրանց այդ մասին անպայման կզգուշացնեն:

Երկվորյակներն ընդհանրապես ընդունակ չեն մոգության: Նրանց դժվար է կենտրոնանալ և մեդիտացիա անել: Սակայն իրենք պաշտպանված չեն մոգական ուժերից: Հաճախ նրանք տառապում են կախարդանքից և աչքից:

Ա՛յ, իսկ Խեցգետինները կարող են լավ հաջողությունների հասնել օկուլտային գիտություններում: Նրանք շատ նուրբ են զգում շրջապատող աշխարհը, և նրանց ինտուիցիան երբեք չի խաբում: Նրանց երազներն էլ պրակտիկորեն միշտ մարգարեական են:

Առյուծներից հազվադեպ է էքստրասենս լինում: Նրանք ավելի շատ կենտրոնացած են իրենք իրենց վրա, իսկ յուրաքանչյուր սահմանափակում, որոնք անհրաժեշտ է բարձր ուժերին հասնելու համար, նրանց օտար է: Բայց, այնուամենայնիվ, Առյուծները կարող են գերազանց թալիսմաններ պատրաստել:

Կույսերն օժտված են լավ ինտուիցիայով: Բայց դա իրենց չի փրկում կախարդանքից և աչքից: Այս համաստեղության ներկայացուցիչները շատ խոցելի են:

Կշեռքների մոտ կարող է զարգանալ բժշկության շնորհը: Մարդկանց օգնելու նրանց ցանկությունը և ներքին բնական մագնիսականությունը կարող է անհավանականն անել: Բացի այդ, Կշեռքները կարող են սիրային կախարդանք կատարել: Դրանում նրանք կարող են լավագույնը դառնալ

Կարիճները, թերևս, կենդանակերպի ամենամոգական նշանն է: Ի ծնե օժտված լինելով համոզելու և կանխատեսելու շնորհով՝ նրանք կարող են հասնել որոշակի բարձունքների պայծառատեսության, հիպնոսի և էզոթերիզմի մեջ: Բայց նրանք պետք է զգույշ օգտվեն իրենց շնորհից և ընդունակություններից, քանի որ կարող են հեշտությամբ վնաս բերել մարդկանց:

Աղեղնավորները, անկասկած, մարգարեության և պայծառատեսության շնորհ ունեն: Նրանք սիրում են ուսումնասիրել անհայտ ամեն ինչ, բայց ստանալով գիտելիքներ էզոթերիզմի և օկուլտական գիտությունների բնագավառում՝ նրանք հազվադեպ են դա օգտագործում պրակտիկայում:

Այծեղջյուրներն ավելի լավ է ընդհանրապես չկապվեն մոգության հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են վնասել և՛ իրենց, և՛ շրջապատին: Բարեբախտաբար, մոգությամբ զբաղվում են շատ քիչ Այծեղջյուրներ:

Ջրհոսները հեշտությամբ հասկանում են երազների նշանակությունը: Բացի այդ, նրանք օժտված են լավ հոտառությամբ, որն օգնում է նրանց լավ ճանաչել մարդկանց: Նրանք օժտված են նաև Տարո քարտերով գուշակելու ընդունակություններով: Ջրհոսների մեջ շատ կան էներգետիկ վամպիրներ:

Ձկներին խորհուրդ չի տրվում զբաղվել օկուլտիզմով: Նրանք չափից ավելի դյուրըմբռնող են և ունեն շատ թույլ էներգետիկ պաշտպանություն:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue