Վրաստանից Իրանին ջուր մատակարարելու լուրը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից. վրացագետ
SOCIETYՎրաց-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գուբազ Սանիկիձեն վրացական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հաստատել է լուրերն այն մասին, որ Վրաստանը Իրանին կօգնի Ուրմիա լիճ ջուր մատակարարելու հարցում, ըստ երևույթին՝ Կուր գետից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:
«Ի դեպ, նշվածի առնչությամբ վրաց հասարակության շրջ անում վրդովմունք է նկատվում: Հատկապես մարզերի ներկայացուցիչները բողոքում են՝ նշելով, որ «եթե հավելյալ ծավալի ջուր կա Վրաստանում, թող իշխանություններն իրենց երկրում լուծեն ոռոգման խնդիրը»: Այնպես, որ իշխանություններն Իրանին օգնելու ցանկությունը դեռ պետք է համաձայնեցնեն հասարակության պահանջներին:
Փաստորեն Իրանի Մեջլիսի պատգամավոր Ալի Ալիլուի հայտարարությունն առ այն, որ Իրանը մտադիր է Ուրմիա լիճը վերակենդանացնել Վրաստանից և Հայաստանից, մասնավորապես՝ Կուր գետից և Սևանա լճից բերված ջրերով, մասամբ ճիշտ դուրս եկավ. վրացիները «թաց» ձեռք են մեկնում Թեհրանին»,-գրել է վրացագետը:



