Ռուսաստանի հայերն ու ռուսները մտահոգ են Երևանում տիրող վիճակով. Արմեն Սմբատյան
INTERVIEW
Ռուսաստանում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Սմբատյանը ցավում և անհանգստանում է Երևանում տեղի ունեցող իրադարձությունների համար:
Այս մասին Մոսկվայից նա հայտնեց Past.am-ի հետ հեռախոսազրույցում:
«Ես գիտեմ՝ մարդիկ ունեն իրենց ասելիքը, որը չի ստացվում ուրիշ կերպ արտահայտել, բայց այս ճանապարհը սխալ է, որովհետև ամեն ինչ կարող է լինել: Կարող է պատահականություն լինել, ի վերջո, մենք մահ տեսանք: Ընտրված ճանապարհը ճանապարհ չէ, այն ոչ մի լավ բանի չի հասցնի»,- նշեց նա:
Նախկին դեսպանը նաև հավելեց, որ Ռուսաստանի հայությունը շատ հետաքրքրված և անհանգստացած է, ռուսները նույնպես մտահոգ են: Ըստ Սմբատյանի՝ նրանք ամեն րոպե հարցնում են՝ ի՞նչ կլինի: Պարոն Սմբատյանը ցանկանում է, որ կողմերը գան ընդհանուր եզրակացության:
Հարցին՝ ի՞նչ ելք է տեսնում Արմեն Սմբատյանը, նա պատասխանեց. «Կգայի, կասեի, եթե իմանայի, տեղում չեմ, լավ չեմ տիրապետում: Պետք է մարդկային խոսակցություն լինի և պայմանավորվածությունների հաստատում»:
Լևոն Փանոսյան




















































