10 պատճառ, թե ինչու ես դեռ ամուսնացած չեմ
LIFE1. Որովհետեւ ես դեռ գոհ չեմ իմ էությունից, եւ ինձ մի փոքր ավելի ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչ կարող եմ ես տալ աշխարհին։
2. Որովհետեւ ես դեռ չեմ գտել իմ միակ անկրկնելիին, իսկ ամուսնանալ պարզապես, որովհետեւ ամուսնանալու ժամանակն է, ես չեմ պատրաստվում։
3. Որովհետեւ ամուսնությունը կատակ չէ, եւ ես չեմ ուզում ուղղակի հարսանիք խաղալ։
4. Որովհետեւ ես չեմ ուզում կես տարուց ամուսնալուծվել։
5. Որովհետեւ ամուսնությունը տարիքի կամ ավանդույթների հետ կապ չունի։
6. Որովհետեւ իմ սիրտը դեռ ցավում է։
7. Որովհետեւ ես դեռ չգիտեմ, թե ում եմ ուզում տեսնել իմ կողքին իմ հարսանիքին։
8. Որովհետեւ, թեպետ մայրիկս թոռներ է ուզում, իսկ հայրիկս՝ մեկին, ով իմ մասին կհոգա, ես ինքս դրան դեռ պատրաստ չեմ։
9. Որովհետեւ ես չեմ ապրի մեկի հետ, քանի դեռ հուզական եւ մտավոր մակարդակով չեմ կապվել նրան եւ չեմ հասկացել թերությունների արվեստը
10. Որովհետեւ հեշտ ծանոթությունների ժամանակակից մշակույթն ամեն բան փչացնում է։
Աղբյուրը՝ Creu



