Թուրքիայում չորս համալսարանի ռեկտորներ հեռացվել են աշխատանքից
INTERNATIONAL NEWSԹուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո չորս համալսարանի ռեկտորներ հեռացվել են աշխատանքից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը: Ռեկտորները հեռացվել են Դիջլե, Գազի, Յալովա և Յըլդըզի տեխնիկական համալսարաններից:
Նրանք մեղադրվում են գյուլենականներին հարելու մեջ: Թուրքիայի բարձրագույն կրթական խորհրդի պահանջով հրաժարական է ներկայացրել 1577 ֆակուլտետի դեկան: Առաջիկայում նրանց փոխարեն կնշանակվեն նորերը: Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ:
Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, որից 100-ը` խռովարարներ, մոտ 1440 մարդ վիրավորվել է: Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:



