Հանրային խորհուրդը պատրաստ է աջակցել լարված իրավիճակը հաղթահարելու նպատակով
SOCIETY«Հանրային խորհուրդը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել, որպեսզի հասարակությունն ու պետությունը լարված այս իրավիճակը հաղթահարի առանց ցնցումների»,- այսօր այս հայտարարարությունն է տարածել Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը:
Հանրային խորհրդում երեկ տեղի է ունեցել արտահերթ լիագումար փակ նիստ` ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրադրության եւ հարցի լուծման խաղաղ տարբերակների քննարկման նպատակով:
Ըստ ՀԽ անդամների՝ իրավիճակի խաղաղ կարգավորման լավագույն տարբերակը բանակցությունների եւ երկխոսության միջոցով հարցը լուծելու երկուստեք կամքն է, որը հնարավորինս կնվազեցնի խնդրի բացասական հետեւանքները:
ՀԽ-ն գտնում է, որ ներկա իրադրության կարգավորումից հետո պետք է ապահովվի լայն երկխոսություն իշխանությունների եւ հասարակության տարբեր շերտերի միջեւ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների, հատկապես Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ:



