Թրամփը դարձավ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնական թեկնածու
INTERNATIONAL NEWSՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել Է որպես Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Հանրապետականների ազգային համագումարում Թրամփն անհրաժեշտ 1237 քվեն հավաքել Է մինչեւ հաշվման ավարտը: Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել Է Ալաբամայի նահանգից ԱՄՆ-ի կրտսեր սենատոր Ջեֆերսոն Բորեգարդ (Ջեֆ) Սեշնս II I-ը:
Միացյալ Նահանգների հեռուստաալիքները վարում Էին կուսակցությունից Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուի հաստատման քվեարկության ուղիղ հեռարձակումը, այն տեղի Էր ունենում ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգների եւ մի շարք տարածքների պատվիրակությունների անվանականչի ձեւով:
«Մեծ պատիվ Է լինել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի հանրապետական թեկնածու: Ես համառորեն կաշխատեմ եւ հուսախաբ չեմ անի ձեզ: Ամենից առաջ Ամերիկա՛ն»,- քվեարկության արդյունքները Twitter-ում մեկնաբանել Է Թրամփը:
Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը պաշտոնապես դարձել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, գրում Է Associated Press-ը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



