Էջմիածնի Թումանյան 21 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 19-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Ս. Բ.-ին պատկանող պատշգամբում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք հրդեհի բռնկումով և այրվում է 4 քմ փայտե թափոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.10-ին, մարվել՝ 15.18-ին
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



