«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագրերը երկու խաղացողների հետ
SPORTԲարսելոնան» նոր պայմանագրեր է կնքել կիսապաշտպան Սերխի Սամպերի եւ հարձակվող Մունիր Էլ Հադադիի հետ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Սամպերի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հուլիս, եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Սամպերի տրանսֆերային արժեքը ամրագրվել է 50 միլիոն եվրո: 21-ամյա Սամպերը «Բարսելոնայում» է 2013 թվականից, անցկացրել է 11 հանդիպում: Նա Իսպանիայի երիտասարդական հավաքականի խաղացող է:
Մունիրի պայմանագիրը եւս մինչեւ 2019 թվականն է: Տրանսֆերային արժեքը 60 միլիոն եվրո է: 20-ամյա Մունիրը «Բարսելոնայում» է 2013-ից, մասնակցել է 42 հանդիպման, խփել է 9 գոլ: Իսպանիայի ազգային թիմում մասնակցել է մեկ հանդիպման:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



