Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Պեղումները կրկին ապացուցում են՝ Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել

SOCIETY

Մեծ Սեպասարի տարածքում վաղ բրոնզեդարյան բնակավայր է եղել: Հայտնաբերվել են տարածաշրջանում զուգահեռները չունեցող գայլի զոհաբերություններ և թաղումներ։ Այս եզրակացությանն են եկել հնագետները Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի  Մեծ Սեպասար  գյուղի տարածքում, Դար լեռան գագաթին   պեղումներ իրականացնելու ժամանակ:  Վաղ բրոնզեդարյան հուշարձան սրբարան-բնակատեղին սփռված է մոտ մեկ հա տարածքի վրա՝ ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա։ Հուշարձանը պատկանում է Կուր-Արաքսյան մշակույթին: Պեղումներն իրականացվում  են «Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն»-ի աշրավախմբի կողմից: Ազատելով դարավոր հողը՝ գյուղի մոտ գտնվող լեռան   գագաթին ամրոց բնակավայրը հայտանբերվել է դեռ 1998 թվականի հնագիտական պեղումների ժամանակ, իսկ 2004 թվականից ամեն տարի նույն տարածքում պեղումները շարունակվում են` նորանոր բացահայտումներ արձանագրելով: 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց արշավախմբի ղեկավար Լարիսա Եգանյանը, հենց այդ ժամանակաշրջանին արդեն հատուկ է եղել բարձր լեռնային շրջաններում բնակեցումը: Այս հուշարձան-բնակավայրն էլ պատկանում է  լեռնային շրջանների հուշարձանների շարքին:  Մեծ Սեպասարի վաղբրոնզեդարյան շերտը թեև մեծ տարածք չի ընդգրկում,  խիստ ավերված է, պահպանված է հատվածաբար, սակայն, բավական հարուստ է դարաշրջանի մշակույթի ուսումնասիրության համար հետաքրքրություն ներկայացնող նյութերով: Մ.թ.ա. 3-րդ հազարամյկին բնորոշ շատ իրեր են տարածքից հայտնաբերվել՝ հիմնականում խեցեղեն: Տարածքում հայտնաբերվել և դեռ հայտնաբերվում են կարասներ, թասեր, գավաթներ, խուփեր, օջախների հենակների բեկորներ, նետասլաքներ և այլն: Գտածոների մեջ կան նաև ոսկրե գործիքներ: 

«Այստեղ կիրառվել է շատ հետաքրքիր կառուցողական սկզբունք՝ դարավանդացում՝  կառուցվել են առանձին հարթակներ՝  դեպի լանջը իջնող և ամեն մի հարթակի վրա` կառույցներ»,-նշում է Լարիսա Եգանյանը:

Անցյալ դարի 80-ականներին մոտակա դաշտերը ոռոգելու համար լեռան գագաթին ջրամբարի կառուցման պատճառով հիմնովին ավերվել է հնավայրի արևմտյան կեսը:  Հենց այդ շինարարության պատճառով ոչ միայն ավերվել են հնագիտական շերտերը, այլ նաև խառնվել՝ բրոնզեդարյան, միջնադարյան և անտիկ շրջանի շերտերը: 

Մեծ Սեպասարում իրականացվող պեղումներն ապացուցում են, որ վաղ բրոնզի դարաշրջանում բարձր լեռնային, շրջապատի նկատմամբ գերիշխող դիրքը՝ երկրագործության ու անասնապահության զարգացման համար նպաստավոր կլիմայական պայմաններ ունեցող սարի գագաթին՝ հարթության վրա, եղել է բնակավայր: Պահպանված պատերի, դրանցով կազմված անկյունների, ինչպես նաև սալահատակի որոշ հատվածներ թույլ են տալիս փաստել կացարանների ուղղանկյուն ձևի մասին: Համաժամանակյա հուշարձանների նյութերի հետ համադրելով կարելի է եզրակացնել, որ խեցեղենը թվագրվում է Կուր-Արաքսյան մշակույթի վերջին փուլին:

Հայտնաբերված գտածոներից արշավախումբը եզրակացնում է, որ կառույցը եղել է պաշտամունքային: «Գոյություն ուներ նման ծես, որ զոհաբերությունից հետո զոհաբերության անոթները թողնում էին, քանի որ եթե պաշտամունքային կառույց էր, ապա դա Աստծունն էր ու զոհաբերության ամեն ինչը թողնում էին այդտեղ, այդ թվում նաև` անոթները, խեցեղենը և այլն»,-նշեց Լարիսա Եգանյանը:Հայտնաբերված գտածոները վկայում են՝ Սեպասարում հիմնականում երկրագործական ծեսեր են կատարվել: Տարածքում կատարվել է նաև գայլերի զոհաբերության ծես: Գայլի զոհաբերությունը կապվում է հողի պաշտ անմունքի հետ, համարվել է անդրշիրիմի ներկայացուցիչ: Զոհաբերվել է 7 գայլ, որը ևս խորհրդանշական է: «Յոթը ավարտման փուլ է՝ յոթով ավարտվել է այն փուլը, երբ գայլն էր աստվածություն և պաշտամունքի առարկա»,-նշեց Լարիսա Եգանյանը փաստելով, որ ամենայն հավանականությամբ տարածքում ապրել են հնդեվրոպական ցեղի ներկայացուցիչներ: 

Խոսելով հետագա պեղումների մասին՝ արշավախմբի ղեկավարը փաստեց` քանի որ Սեպասարի տարածքն ավերված է, ապա արշավախմբի պեղումներն այստեղ սկսվել են որպես փրկարարական, որպեսզի ավերված մասերից հնարավոր լինի ինչ-որ բան փրկել: Այդ իսկ պատճառով պեղումները դեռ շարունակվելու են տարածքում նաև հաջորդ տարի:

Արմենուհի Մխոյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank