Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Թուրք ընդդիմադիր Գյուլենը չի զբաղվում հակաիրավական գործունեությամբ. ԱՄՆ-ի իշխանություններ

INTERNATIONAL NEWS

Պաշտոնական Վաշինգտոնը գտնում է, որ թուրք ընդդիմադիր Ֆաթուլլահ Գյուլենը, որը վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում եւ որին Անկարան մեղադրում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ, չի զբաղվում հակաիրավական գործունեությամբ:Այս մասին վկայակոչելով միջազգային ԶԼՄ-ները, այսօր Վաշինգտոնում լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները: 

«Ամերիկյան աշխատակազմի տեսակետից` Գյուլենը գործում է օրենքին համապատասխան», -ասել է Թոները: Նրա խոսքով` ամերիկյան իշխանությունները գտնում են, որ Գյուլենը խաղաղ ապրում է Փենսիլվանիայի նահանգի իր առանձնատանը:Թոները նաեւ համոզմունք է հայտնել այն բանում, որ Թուրքիայում վերջին իրադարձությունների լույսի ներքո Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ ռազմական համագործակցությունը չի տուժի: «Մենք դրանում անհանգստացած չենք», -ընդգծել է ամերիկացի դիվանագետը:

Նա հաստատել է, որ որքանով հայտնի է ԱՄՆ-ի կառավարությանը, Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները չեն հրաժարվել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով միջազգային հանդիպմանը մասնակցելու պլաններից, որը պետք է տեղի ունենա հուլիսի 20-ին ԱՄՆ-ի մայրաքաղաքի մոտակայքում՝ Մերիլենդի նահանգի Էնդրյուս ռազմաբազայում:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր հայտարարել է, որ Թուրքիան պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ Ֆաթուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցով, որին թուրքական իշխանությունները համարում են մասնակից ռազմական հեղաշրջման փորձին:«Մենք ԱՄՆ չորս փաթեթ փաստաթղթեր ենք ուղարկել Գյուլենին արտահանձնելու համար: Մենք նրանց ավելի շատ ապացույցներ կներկայացնենք, քան իրենք ցանկանում են», -ընդգծել է նա:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի հայտարարել է, որ Գյուլենին արտահանձնելու համար Անկարան պետք է նրա մեղավորության ապացույցներ ներկայացնի: Թուրքական կառավարությունում համոզված են, որ հեղաշրջման ոգեշնչողները դարձել են նախագահ Թայիփ Էրդողանին ընդդիմադիր չափավոր իսլամի «Հիշմեթ» շարժման կողմնակիցները, որը կապված է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենի հետ, եւ Անկարայի կողմից մեղադրվում է 2013 թվականի ամռանը հանրապետությունում իրավիճակի ապակայունացման եւ իշխանությունների նկատմամբ վստահությունը խարխլելու այլ փորձերի մեջ: 

74-ամյա Ֆաթուլլահ Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի մերձավոր կողմնակիցը եւ Թուրքիայի ներկայիս նախագահին օգնել է իշխանության գալ: Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի եւ բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի եւ կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: Էրդողանը հայտարարել էր, որ դ րա հետեւում կանգնած են ԱՄՆ-ում վտարանդի Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել կամ ձերբակալվել են այդ կոռուպցիոն սկանդալը բացահայտած հազարից ավելի փաստաբաններ, դատախազության եւ ոստիկանության աշխատակիցներ: 

«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ  Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն:Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը:2014 թվականի դեկտեմբերին Ստամբուլի դատական իշխանություն ները Գյուլենին ձերբակալելու հայտ են ներկայացրել` կապված Թուրքիայի գործող ղեկավարության եւ իշխող «Արդարութուն եւ զարգացում» կուսակցության դիրքերը խարխլելու համար ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու կասկածների հետ: Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Խռովարարները իրենց հսկողության տակ են առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում եւ Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ:  Վերջին տեղեկություններով` սպանվել է 290 մարդ, մոտ 1440 մարդ վիրավորվել է:Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված 30 նահանգապետեր հեռացվել են պաշտոններից:      

 «Անատոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ ձախողված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի վարչապետի աշխատակազմի 257 աշխատակիցներ պաշտոններից հեռացվել են, առգրավվել է նաեւ նրանց ունեցվածքըԳործակալությունը հաղորդել է, որ պաշտոններից ազատ են արձակվել նաեւ Թուրքիայի կրոնական գործերով նախարարության 492 աշխատակիցներ: Նշվում է, որ բոլոր նրանք զբաղեցրած պաշտոններից հեռացվել են արդի իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման հետ կապեր ունենալու համար:

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference