«Ֆրոնտեքսը» հունիսին միգրանտների թվի աճ Է արձանագրում Կենտրոնական Միջերկրականի տարածաշրջանում
INTERNATIONAL NEWSԵվրամիության արտաքին սահմանների անվտանգության գործակալությունը («Ֆրոնտեքս») արձանագրում Է այն փախստականների թվի զգալի ավելացում, որոնք Եվրոպա են ուղեւորվում Միջերկրական ծովի կենտրոնական մասով, բայց միգրացիոն հոսքի նվազում Է նշում արեւելքում՝ Հունաստանի ափերի մոտ: Այս մասին ասված Է կազմակերպության պաշտո նական կայքում, որի կենտրոնակայանը գտնվում Է Վարշավայում:
«Հունիսին միգրացիոն ճգնաժամի հետ կապված լարվածությունը մեծ Է մնացել Կենտրոնական Միջերկրականի տարածաշրջանում,- տեղեկացնում Է «Ֆրոնտեքսը»:- Անցյալ ամսին Իտալիա ժամանող միգրանտների թիվը նախորդ ամսվա համեմատությամբ աճել Է 24 տոկոսով՝ մինչեւ շուրջ 22 500»: «Ընդամենն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նրանց թիվը կազմել Է շուրջ 69 500, ինչը մոտ Է անցյալ տարվա ցուցանիշներին»,- նշել Է գործակալությունը՝ ընդգծելով, որ Իտալիա ձգտողների մեծ մասը Նիգերիայի քաղաքացիներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



