Ավստրալիայում իր աշխատանքն է սկսել նոր ձեւավորված կառավարությունը
INTERNATIONAL NEWSԱվստրալիայի գեներալ–նահանգապետ Փիթեր Քոսգրուվը հուլիսի 19-ին Կանբեռայում ընդունել է երկրի նոր կառավարության անդամների երդմնակալությունը։ Վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը կառավարությունը ձեւավորել էր հուլիսի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Վարչապետը պահպանել է նախկին կառավարության կազմը՝ ավելացնելով բնական պաշարների եւ Հյուսիսային Ավստրալիայի հարցերով նախարարի պաշտոնը, որում նշանակվել է Մեթ Քենավանը։ Բոլոր առանցքային նախարարները մնացել են իրենց պաշտոններում։ Նրանց թվում են ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը, պաշտպանության նախարար Մարիս Փեյնը, գլխավոր գանձապետ Սքոթ Մորիսոնը, միգրացիայի եւ սահմանների պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնը։
Որոշ նախարարներ էլ փոխել են իրենց նախարարական պորտֆելները։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



