Գյումրու ընտրությունները դարձել են փորձաքար.«Հրապարակ»
POLITICS«Այլընտրանքային «ընդդիմություն» ԲՀԿ-ն, որն Ահարոն Ադիբեկյանի ուժեղ սոցիոլոգիայով 2-րդն է Հայաստանում, թեկնածուի խնդիր ունի և այդ հարցին որոշել է անդրադառնալ օգոստոսին։ Ընդ որում, հնարավոր է թեկնածու չառաջադրեն։ Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի ուզում թույլ տալ դա ոչ միայն այն պատճառով, որ ցույց տա, թե որքան իմիտացիոն են 2-րդ ուժի մասին ԲՀԿ-ական սպասումները, այլև, որ ՀՀԿ-ին հույժ պետք են այլ թեկնածուներ և «ընդդիմադիր ուժեր», որպեսզի ԳԱԼԱ–«Համախմբում» բուրգն իր շուրջը չհավաքի մյուս ընդդիմադիրներին։ Պրոյեկտը հետևյալն է. ՀԱԿ-ը հայտարարում է ԳԱԼԱ-ին սատարելու մասին, եթե հիմնովին համոզված լինի, որ նրա հետևում կանգնած չէ «Համախմբումը»՝ իր «Սիվիլնեթով»։ Ի դեպ, «Համախմբումն» էլ իր հերթին խաղեր է տալիս «Հայկական վերածննդի» թեկնածու Հովիկ Մարգարյանի հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս կայացած խորհրդի Նիստում Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ թիվ մեկ թշնամի է հայտարարել Վարդան Օսկանյանին՝ Մարտի 1-ին թափված արյան պատասխանատվության մասով»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



