Առնոլդ Շվարցնեգերը և նրա կինը չեն բաժանվում նույնիսկ 5 տարի առանձին ապրելուց հետո
LIFEԱռնոլդ Շվարցնեգերը և նրա կին Մարիա Շրիվերը 5 տարի առաջ խզել են իրենց հարաբերությունները, սակայն դեռ պաշտոնապես չեն բաժանվել:
Չնայած նրանք առանձին կյանք են վարում և նույնիսկ գտել են իրենց երկրորդ կեսերին, սակայն դեռ նրանք չեն բացատրում, թե ինչու չեն փոխում իրենց ամուսնական կարգավիճակը:
Ըստ TMZ –ի ո՛չ Առնոլդը, ո՛չ էլ նրա կինը չեն ցանկանում բաժանվել:
68-ամյա դերասան և 60-ամյա լրագրող ամուսինները չեն բացատրում այս կարգավիճակի պատճառները, չնայած Առնոլդը արդեն երկար տարիներ է, ինչ հանդիպում է Հիթեր Միլլիգանի հետ, իսկ Մարիան ապրում է Մեթյու Դոուդի հետ:
Մարիան և Առնոլդը խզել էին իրենց հարաբերությունները Առնոլդի՝իր տան աղախնից ունեցած ապօրինի զավակի՝ 19-ամյա Ջոզեֆի մասին տեղեկությունների տարածումից հետո:
25 տարվա ամուսիններ Առնոլդը և Մարիան ունեն չորս երեխաներ՝ 26-ամյա Քաթրինը, 24-ամյա Քրիստինան, 22-ամյա Պատրիկը և 18-ամյա Քրիստոֆերը:
TMZ կայքը տալիս է զույգի բաժանումը հետաձգելու մի քանի պատճառներ: Դրանցից մեկն այն է, որ նրանք պետք է բաժանեն իրենց մոտ 400 միլիոն դոլար կարողությունը: Մյուս պատճառներից մեկն այն է, որ Մարիան շատ կրոնասեր է և այդ պատճառով չի ցանկանում բաժանվել Առնոլդից, չնայած Առնոլդը ցանկության դեպքում արդեն վաղուց բաժանված կլիներ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



