Էրդողանն իր նստավայրից դուրս է եկել անհայտ ուղղությամբ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դուրս է եկել Ստամբուլում գտնվող իր նստավայրից: Նրան դիմավորել են նստավայրի մոտ հավաքված իր կողմնակիցները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Էրդողանի կողմնակիցները ծածանել է թուրքական դրոշը և դիմավորել են նրան ողջույնի խոսքերով: Էրդողանը ողջունել է հավաքվածներին և ուղևորվել է դեպի իր ավտոմեքենան` չանելով որևէ հայտարարություն:
Որևէ տեղեկատվություն չի հաղորդվում այն մասին, թե նա ուր է ուղևորվել: Հավաքված մարդկանց միջով անցած նախագահի անվտանգությունն ապահովվում էր ինքնաձիգավորների և զրահապատ մեքենաների միջոցով:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



