Ազատվեք սթրեսից և գլխացավից ընդհամենը 30 վայրկայում
LIFEԳլխացավը ամենահաճելի զգացումներից չէ, որ մենք կցանկանայինք ունենալ, մանավանդ երբ այս սկսվում է աշխատանքի ժամին կամ ճանապարհին, երբ մեզ մոտ չկան ցավազրկող դեղահաբեր, կամ ուղղակի չենք ցանկանում ավելորդ անգամ դեղահաբ ընդունել:
Ձեզ ենք ներկայացնում գլխացավից 30 վայրկյանում ազատվելու մի պարզագույն միջոց:
Ձեր մարմնի վրա կան ակտիվ կետեր, որոնք կարելի է մերսել և այդպես մեղմացնել մարմնի տարբեր հատվածների ցավերը՝ այդ թվում գլխացավը: Այդ կետերից մեկը գտնվում է ձեր ձեռքի ցուցամատի և բութ մատի միջև: Կետը գտնելու համար մոտեցրեք այդ երկու մատերը, գտեք երևացող մկանը, ապա ձեր մյուս ձեռքի բութ մատով սեղմեք այդ մկանը վերևի հատվածից, իսկ ցուցամատով սեղմեք ափի հատվածից: Սեղմած պահեք 30 վայրկյան, ապա նույնը փորձեք մյուս ձեռքի վրա: Եթե ամեն ինչ ճիշտ եք արել, ապա դուք մի փոքր անց կազատվեք գլխացավից:
Ուշադրություն. Հղիներին խորհուրդ չի տրվում անել այս վարժությունը, քանի որ այն կարող է հանգեցնել վաղաժամ ծննդաբերության:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



