Ալմաթիում սպանվել է 3 ոստիկան եւ մեկ քաղաքացիական անձ
INTERNATIONAL NEWSՀուլիսի 18-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Ղազախստանի ՆԳՆ Ալմաթի քաղաքի Ալմալինի շրջանային վարչություն ներթափանցելու փորձի ժամանակ հրազենային վիրավորում են հասցրել դիրքապահ ոստիկանին, որից հետո հանցագործը վերցրել է ավտոմատ զենքը եւ փախել։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանցագործին հետապնդելիս նա գործի է դրել իր գողացած զենքը, որի հետեւանքով պարեկություն իրականացնող ոստիկանը հրազենային վնասվածք է ստացել, փոխանցում է NUR.KZ–ը։
Ավելի ուշ կասկածյալի ինքնությունը պարզվել է, զինված դիմադրություն ցուց տալիս նրան վիրավորել են եւ ձերբակալել։ Ձերբակալելիս վիրավորվել է ոստիկանության 2 աշխատակից։
Հանցագործը փորձել էր ավելի վաղ մարդատար մեքենա գողանալ քաղաքանակներից մեկից, որի ժամանակ վարորդը վիրավորում էր ստացել եւ մահացել։ Բուժհաստատություն տեղափոխելիս վնասվածքներից մահացել է 3 ոստիկան։



