ՀՀ Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել «Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ հետ կապված միջադեպի մանրամասները
SOCIETYՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս զերծ մնալ «Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ հետ կապված իրադրության անհարկի շահարկումներից, քանի դեռ չկա մասնագիտական եզրակացություն պատկան մարմինների կողմից:
ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրու յցում Էդուարդ Շարմազանովը նշեց.«Կոնկրետ այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց և ԶԼՄ-երին խորհուրդ կտամ չհնչեցնել անհարկի ենթադրություններ: ՀՀ Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել այդ միջադեպի հետ կապված մանրամասները: ՀՀ դատախազությունը շուտով հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- շեշտեց նա:
Պատասխանելով լրագրողի հարցին` Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



