Հունաստանը հետ կվերադարձնի Թուրքիայից փախած զինվորականներին
INTERNATIONAL NEWSՀունաստանը հետ կվերադարձնի Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ իրականացրած և ուղղաթիռով հունական տարածք մտած զինվորներին: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտնել է, որ Թուրքիայից Ալեքսանդրապոլիս եկած թուրք զինվորների վե րադարձի գործընթացն արդեն սկսվել է:
Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Բինալի Յըդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի գործընկերոջ հետ:
Հուլիսի 16-ին Հունաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Թուրքիայում հեղաշրջում իրականացնելու փորձ ձեռնարկած յոթ թուրք զինվորի և մեկքաղաքացիական անձի տեղափոխող ռազմական ուղղաթիռը վայրէջք է կատարելերկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալեքսանդրապոլիս քաղաքում:
Ուղղաթիռի ուղևորները Հունաստանից ապաստան էին խնդրել: Նրանք ձերբակալվելեն Հունաստանի տարածք ապօրինի մուտք գործելու համար:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն դեպքի հետ կապվածհորդորել է Հունաստան փախած 8 անձանց անմիջապես հանձնել իրենց:



