Ստամբուլի ոստիկանությունը հրաման է ստացել խոցել ուղղաթիռները
INTERNATIONAL NEWSՍտամբուլի անվտանգության ծառայության պետը կարգադրել է առանց նախազգուշացման խոցել ուղղաթիռները, քաղաք են բերվել ոստիկանության 1.8 հազար հատուկ ջոկատայիններ, հայտնում է Anаdolu գործակալությունը:
Հատուկ ջոկատայինները զբաղեցրել են քաղաքի բոլոր կարեւոր օբյեկտները ու փողոցները, Ստամբուլ է բերվել նաեւ հատուկ տեխնիկա:
Ոստիկանությունում գործակալության աղբյուրների տեղեկություններով Ստամբուլի անվտանգության ծառայության ղեկավարը կարգադրել է առանց նախազգուշացման խոցել բոլոր ուղղաթիռները, որոնք չթույլատրված թռիչք են իրականացնում:
Ստամբուլում անվտանգության միջոցառումներ են սահմանվել այն հատուկ գործողությունից հետո, որի ժամանակ Սաբիխ Գյոկչեն օդաանավակայանում ձերբակալվել են խռովության կազմակերպման մեջ կասկածվող 11 մարդ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



