Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը ջերմային էլեկտրակայան ունենալու իր ներուժն է իրացնում. մեկնարկել է հորատման աշխատանքը

SOCIETY

 Սյունիքի մարզում ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա` Քարքարի երկրաջերմային տեղանքում, մեկնարկել են հորատման աշխատանքներ: Մասնագետներն այստեղ մինչ 150 աստիճան տաք ջուր կամ գոլորշի են փնտրում, որը հետագայում կվերածվի էներգիայի: Հորատման աշխատանքներն սկսվել են հուլիսի 16-ին, մեկ օրվա ընթացքում մասնագետները հասել էին արդեն 16 մետր խորության:

Լրագրողների այցը Սյունիքի մարզ կազմակերպել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, լրագրողներին ուղեկցում էր նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը ներկայացրեց Կլիմայի ներդրումային հիմնադրամի և ՀՀ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի մանրամասները: «Հորատանցք ենք բացում մոտ 1500 մետրի վրա` հասկանալու, թե ինչ աստիճանի ջրեր ունենք այնտեղ: Երկրաբանական նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այնտեղ միջինը 150 աստիճան ջուր ենք ունենալու, դա պարզելու միակ տարբերակը փորձարարական հորատումն է: Այս ծրագիրն իրականացվում է Կլիմայի ներդումային հիմնադրամի հետ, հատկացվել է մոտ 9 միլիոն դոլար դրամաշնորհ ու պետության կողմից համաֆինանսավորում` համապատասխանաբար 20 տոկոս: Այս ամբողջ հորատման աշխատանքները, ինչպես նաև դեպի այստեղ բերող 20 կմ-անոց գրունտային ճանապարհի ստեղծումն իրականացվել է այդ գրանտային ծրագրի շրջանակներում»,-ասացՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:

Նրա դիտարկմամբ` առաջին անգամ է նման խորության հորատում իրականացվում անկախ Հայաստանի պատմության մեջ: «Ընդհանրապես երկրաջերմային էներգետիկան ամբողջ աշխարհում նոր է զարգանում: Նախնական հետազոտություններով ունենք տաք ջրեր Քարքարում, Ջերմաբյուրում, Գրիձորում և Հայաստան-Վրաստան սահմանին: Բայց մինչև չհորատենք, չենք կարող նախագիծ ներկայացնել ներդրողին կամ ինքներս կառուցել կայան: Եթե այս տեղանքում հաստատեցինք տաք ջրերի առկայությունը, հավանականությունը մեծանում է, որ Ջերմաղբյուրում ևս կունենանք լավ ռեսուրս: Չի բացառվում, որ գտնելո ւց հետո մասնավոր ներդրողն արդեն իր վրա վերցնի ռիսկը, բայց այս քայլը մենք պարտավոր էինք անել, հակառակ դեպքում այս ուղղությունը Հայաստանում չէր կայանա»,-հայտնեց պաշտոնյան:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ ներդրումային այս ծրագրերը երկար ժամանակ առկա են եղել, բոլոր ֆորումներին, ներդրումային համաժողովներին ներկայացվել են, բայց ոչ ոք մեկ հորատանցքի վրա մոտ 2-3 միլիոն դոլար չի ցանկացել ծախսել` մինչև հաստատումը:

Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ փորձարարական աշխատանքները նախատեսվում են ավարտին հասցնել չորս ամսվա ընթացքում: «Մեկ հորատանցքի հետ կապված աշխատանքները նախատեսվում է իրականացնել մեկ ամսվա ընթացքում»,-ասաց նա` ավելացնելով, որ հորատողները դժվարանում են հստակ ժամկետներ ասել` նշելով, որ դա կախված է ստորգետնյա ապարներից, տարբեր դիմադրողականության դեպքում տարբեր արագություններով առաջ կգնան աշխատանքները:

Հորատումների արդյունքը դրական լինելու դեպքում սպասվող քայլեր

Սպասված ջերմաստիճանը, գոլորշին, ջուրն ունենալու դեպքում երկրորդ հորատանցքն է բացվելու: «Երկրաբանական հետազոտությունների արդյունքում նախօրոք հաստատվել են հորատման տեղերը: Մյուս երկուսը նախատեսվում են այդ շրջակայքում` 400 մետր շառավղով: Հորատումներն անհրաժեշտ են, որ հետագայում հաստատվեն մյուս հորատումների կորդինատները: Եթե դա էլ արդյունք տվեց, մյուս տարի նախատեսվում են արդեն արտադրական նշանակության հորատանցք իրականացնել, արդեն երեք հորատանցքերի տվյալներից հնարավոր կլինի նախագծել կայան: Նախնական տվյալներով` մինչև 30 մեգավատ հ զորության ջերմային կայան կկառուցվի»,-ասաց Հայկ Հարությունյանը: Նա նշեց, որ այդպիսի հզորության ջերմակայանի տարեկան արտադրությունը կլինի մոտ 200-250 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: Համեմատության համար փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի բոլոր 176 փոքր ՀԷԿ-երը տարեկան արտադրում են 870 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա: «Ջերմակայանն աշխատելու է բազային ռեժիմով. օրը 24 ժամ, տարին 12 ամիս` չհաշված պլանային վերանորոգումները: Ջերմակայանը վերականգնվող էլեկտրաէներգետիկայի եզակի աղբյուր է, որը կախված չէ եղանակային պայմաններից, այն միշտ կա, դրանում է կայանում այս աղբյուրի բավականին արժեքավոր լինելը Հայաստանի էներգետիկ համակարգի համար»,-հայտնեց փոխնախարարը` հավելելով, որ ճիշտ շահագործման դեպքում կարելի է կիրառել ընդմիշտ:  

Ինչ վերաբերում է կայանի կառուցման համար անհրաժեշտ ներդրումներին, ապա Հայկ Հարությունյանը նշեց նախնական հաշվարկներ: «Ներդրումների արժեքը կախված է նրանից, թե քանի հորատանցք կփորվի: Ամեն հորատանցք ունենալու է իր հզորությունը, հետագայում արդեն կայան կառուցելու համար չի բացառվում այստեղ 10-15 հորատանցք լինի: Կարելի է ասել մոտ 100 միլիոն դոլարի ներդրում է պահանջվելու, որ այս վայրում կառուցենք 30 մեգավատանոց կայան (մեկ մեգավատը 1000 կիլովատ է, 30 մեգավատը` 30 000 կիլովատ - հեղ.):

Բնապահպանական խնդիրներ չեն առաջանա

Հայկ Հարությունյանի վստահեցմամբ` հորատման աշխատանքներն անցել են շրջակա միջավայրի A կարգի գնահատականը, բավականին երկար գործընթաց է ընթացել` չորս հանրային լսումներով: «Այստեղ ոչ մի քիմիական նյութ, յուղ չի արտանետվելու բնություն: Բավականին խիստ վերահսկողություն կա մեր բնապահպանների ու Համաշխարհային բանկի կողմից, ոչ մի տեսակի խնդիր չենք ունենալու: Թափոնները տարվելու են աղբավայր ու թաղվեն: Եթե հանկարծ ստացվի այնպես, որ այս ռեսուրսը լավը չէր, մեզանից հետո համարյա ոչինչ չի փոխվի այս տարածքում»,-հայտնեց փոխնախարար ը:

Նավթի, գազի հայտնաբերումը չի բացառվում, բայց հորատումներն այդ նպատակը չեն հետապնդում

Փոխնախարար Հարությունյանը չբացառեց, որ հորատումների արդյունքում հնարավոր է նավթ, գազ հայտնաբերվի և հավելեց, որ լաբորատոր փորձարկումներն իրականացնում ենք բոլոր հնարավոր ռեսուրսների համար ու յուրաքանչյուր 5 մետրից նմուշներ են վերցվում և ուղակվում լաբորատոր փորձաքննության: Սակայն նախնական հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ այդ ռեսուրսները չեն, հետևաբար նշյալ վայրում մասնագետները գազ չեն փնտրում:

Անվտանգության հարցեր

Հորատման ղեկավար գլխավոր ինժեներ Էդիկ Մանուչարյանը, անդրադառնալով կատարվող աշխատանքների անվտանգությանը, նշեց. «Այս տարածքում տեկտոնական ծալքերը մարված են համարվում և մեկ հորատանցքով երկրաշարժ չի լինում: Հետագա վտանգներ չկան, ընդերքի բոլոր լարումները մասնագետները կուսումնասիրեն ու վերջնական եզրակացություն կտան շրջակա միջավայրի պահպանության մասին: Այս պահին աշխատում է 10 հոգի, դեռ էլի մասնագետներ պետք է գան, որ հետագայում կախվածության մեջ չլինենք որևէ երկրից: Մենք ցանկանում ենք ստեղծե լ մեր բրիգադը, մեր մասնագետներին պատրաստենք հետագայում այդ աշխատանքներն իրականացնելու համար»:

Անի Նազարյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank