Էրդողանը հայտարարել է, որ ուզում է Թուրքիան «մաքրել վիրուսներից ու քաղցկեղի պես տարածվող հակակառավարական կառույցներից»
INTERNATIONAL NEWSՍտամբուլում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ընթացքում զոհվածների հոգեհանգստի արարողության ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ երկիրը պետք է վտանգավոր երևույթներից «մաքրել»:
«Մենք այս վիրուսը պետական հաստատություններից կվերացնենք: Հակակառավարական կառույցները քաղցկեղի պես տարածվում են երկրում, և անհրաժեշտ է նրանց ճանապարհը փակել»,- ասել է նա:
Աղբյուրը մանրամասնում է, որ Էրդողանն իր հետևորդներին կրկին հորդորել է կառավարությանը աջակցելու նպատակով փողոցներ դուրս գալ:
Մահապատժի վերականգնման վերաբերյալ վերջին պահանջների վերաբերյալ Էրդողանն ասել է, որ ժողովրդավարական երկրներում ժողովրդի պահանջները չի կարելի անտեսել:
«Հարցի վերաբերյալ համապատասխան մարմիններն են որոշում կայացնելու, բայց մենք, համենայնդեպս, պատժողներ չենք. ամենամեծ պատժողն աստվածն է»,-ասել է նա։



