Ձերբակալվել է Ինջիրլիքի բազայի հրամանատարը
INTERNATIONAL NEWSԹուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցության կասկածանքով ձերբակալվել է Ինջիրլիքի ռազմաբազայի հրամանատարը: Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Sky News Arabia հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հրամանատարը ձերբակալվել է Ադանայում: Նույն շրջանում ձերբակալվել է եւս 10 բարձրաստիճան թուրք սպա:
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ հեղաշրջման փորձից հետո Ինջիրլիքի ռազմաբազան փակվել է, անջատվել է նաեւ բազայի արտաքին էլեկտրամատակարարումը:
Այս բազայում են տեղակայցած ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ավիացիան, որն օգտագործվում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելու համար:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



