Մեծ Բրիտանիան հրաժարվում է միգրանտների ընդունել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիան կարող է հրաժարվել Եվրամիության երկրներից միգրանտների ընդունել, որոնք, ցանկանալով «ցատկել վերջին վագոնի մեջ», կժամանեն հանրաքվեից հետո եւ ԵՄ-ից պաշտոնապես դուրս գալուց առաջ: Այս մասին հայտարարել է Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսը:
Նախարարի պաշտոնում The Mail-ին տված առաջին հարցազրույցում նա ասել է, որ այս կանոնները կվերաբերեն ինչպես Մեծ Բրիտանիա ժամանող եվրոպացիներին, այնպես էլ ԵՄ երկրներ մեկնող բրիտանացիներին:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախարարը նաեւ ընդգծել է, որ, հնարավոր է, կեցության իրավունք կստանան նրանք, ովքեր համապատասխան հայտը ներկայացրել են մինչեւ որոշակի ժամկետը:
Ավելի վաղ Դեւիսը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան կարող է ԵՄ-ից փաստացի դուրս գալ մինչեւ 2018 թվականի դեկտեմբերը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



