Թրամփը հայտարարել է Պուտինով հիանալու մասին
INTERNATIONAL NEWSՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Թրամփի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մայք Ֆլինը Der Spiegel-ին տված հարցազրույցում նշել է, որ Թրամփը հիանում է ուժեղ առաջնորդներով, ինչպիսին է, օրինակ, Վլադիմիր Պուտինը, եւ հիասթափված է ամերիկյան նախագահներից:
Ֆլինի խոսքով՝ Թրամփը հարգում է մարդկանց, ովքեր ավելի շատ ուշադրություն են հատկացնում սեփական երկրին, քան այլ պետությունների շահերին: «Պուտինը հոգ է տանում Ռուսաստանի Դաշնության շահերի մասին: Նա գիտի իր երկրի պատմությունը: Նրան չես կարող ասել՝ «Դու ինձ դուր չես գալիս»: Ստիպված ես հարգել նրան: Նա համաշխարհային առաջնորդ է»,- ընդգծել է խորհրդականը:
Նա նաեւ ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը պետք է ԱՄՆ-ի հուսալի գործընկերը դառնա՝ հավելելով, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ լիարժեք հարաբերությունների կարիք ունի:



