Նիսի ահաբեկչության գործով եւս 2 քաղաքացի է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի իշխանությունները Նիսում տեղի ունեցած ահաբեկչության գործով եւս 2 անձի է ձերբակալել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով France Presse գործակալությունը:
Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ հետաքննության շրջանակում մեկ կին եւ մեկ տղամարդ է ձերբակալվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանությունները ձերբակալել են ահաբեկչի կնոջն ու նրա շրջապատից 4 անձի:
Հուլիսի 14-ի երեկոյան Նիսում Բաստիլի գրավման օրվա առիթով կազմակերպված տոնական հրավառության ժամանակ բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Հարձակման զոհ է դարձել 84 արդ, վիրավորներից շատերը ծայրահեղ ծանր վիճակում են:
Ահաբեկչությունն իրականացրել է ծագումով Թունիսից Նիսի 31-ամյա բնակիչ Մոհամմեդ Լահուայեժ Բուհլելը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



