էրդողանը Բարաք Օբամային կոչ է արել արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին
POLITICSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին:
«Մենք հանձնել ենք բոլոր ահաբեկիչներին, որոնց պահանջել է ԱՄՆ-ը»,- Էրդողանի խոսքն է փոխանցում Daily Sabah-ը:
«Այդ ապօրինի գործողությունը կազմակերպվել էր բանակի ներսում փոքր խմբի կողմից, նրանք զինվորականներին չէին ներկայացնում»,- ասել է Էրդողանը:
Ինչ վերաբերում է դավադիրներին մահապատժի ենթարկելու կոչերին, Էրդողանը նշել է, թե ժողովրդավարական երկրում մարդիկ իրավունք ունեն քննարկել ցանկացած կարծիք, եւ դրա համար իրենք թույլտվություն խնդրելու կարիք չունեն:
AP-ը, վկայակոչելով թուրք պաշտոնյաներից մեկին, որը ցանկացել է անհայտ մնալ, տեղեկացնում է, որ Անկարան արդեն պաշտոնական հայտարարություն է պատրաստում անօրինական գործողություններին Գյուլենի մասնակցության մասին: «Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշեր, մենք կարող ենք համալրել այդ մեծ ցուցակը»:



