Պաշտոնական. Կանտեն՝ «Չելսիի» ֆուտբոլիստ
SPORTՖուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» ֆրանսիացի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի», հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել լոնդոնյան ակումբի հետ: Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Կանտեի տրանսֆերը կազմելու է 35 միլիոն եվրո, թեեւ նրակլաուզուլան (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին) 26 միլիոն եվրո է:
Անգլիայի ավարտված առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 37 խաղը եւ բոլորից շատ է գնդակ խլել ու կասեցրել մրցակցի փոխանցումները:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



