Յըլդըրըմը Գյուլենի թիկունքում կանգնած երկիր չի տեսնում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո չի տեսնում որևէ երկրի, որը կանգնած կլինի Ֆեթուլլահ Գյուլենի թիկունքում, ում թուրքական իշխանությունները համարում են ծավալված գործողությունների հիմնական մեղավորը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Երեկ երեկոյան տեղի ունեցած դեպքից հետո այս անձի (Ֆեթուլլահ Գյուլենի), այս մարդու, այս հանցախմբի առաջնորդի, այս ահաբեկչական խմբավորման պարագլխի հետևում կանգնած որևէ երկիր չեմ կարող տեսնել: Սրա հետևում կանգնած երկիրը Թուրքիայի բարեկամը չէ, Թուրքիայի հետ լուրջ պատերազմի մեջ է»,- ասել է Յըլդըրըմը:
Թուրքիայում ձախողված հեղաշրջմանժամանակ տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 260 մարդ: Վիրավորների թիվը հասնումէ շուրջ 2000-ի: Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։



