Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


Գարո Փայլանը հեղաշրջման փորձն Էրդողանի բռնապետության հետևանքն է համարում. ԲԱՑԱՌԻԿ

INTERVIEW

Թուրքիայում հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի հայազգի պատգամավոր Գարո Փայլանի հետ:

Պարոն Փայլան, երեկ պայթյունների հետևանքով լրջորեն տուժել է Թուրքիայի Մեջլիսի շենքը: Տեղեկություններ ունե՞ք արդյոք թե այդ պայթյունների հետևանքով պատգամավորներ, մասնավորապես հայ պատգամավորներից որևէ մեկը տուժել է, թե ոչ:

- Ոչ մեզնից ոչ մեկ չի տուժել, մենք շենքում չէինք: Երեկ պատգամավորները Մեջլիսում չէին, սակայն տեղեկություններ կան, որ առաջին պայթյունից հետո որոշ պատգամավորներ գնացել էին, այնուամենայնիվ, հայ պատգամավորներից որևէ մեկն այնտեղ չէր: Վնասվել է շենքի տանիքը, սակայն որևէ պատգամավոր չի տուժել:

- Կապ հաստատե՞լ եք հայ համայնքի հետ: Տեղեկություններ կա՞ն արդյոք` համայնքից տուժածներ կան, թե ոչ: Արդյոք համայնքային շենքերը վնասվել են, թե ոչ:

- Ոչ, որևէ մեկը համայնքից չի տուժել, քանի որ իրադարձությունները տեղի չէին ունենում հայկական թաղամասերում: Ես նրանցից տեղյակ եմ, որևէ մեկը չի տուժել:

- Անդրադառնանք հիմնական թեմային: Հեղաշրջման փորձի առնչությամբ մեղադրանքներ հնչեցվեցին գյուլենական շարժման ուղղությամբ: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:

- Անշուշտ, գյուլենական շարժում նշանակալի է, սակայն այս հեղաշրջման փորձի մեջ ներգրավված էին հազարավոր զինվորներ, ուստի դա չէր կարող լինել միայն գյուլենական շարժումը: Սա հիմնականում զինվորականների նախաձեռնությունն էր: Իհարկե, կառավարությունը ցանկանում է այս հեղաշրջման փորձը որակել որպես գյուլենական, քանի որ դա նրանց հնարավորություն կտա ազատվելու բոլոր ընդդիմադիր զինվորականներից, դատավորներից և բոլոր նրանցից, ովքեր դեմ են Էրդողանին:

- Մանրամասնեք մի փոքր, խնդրում եմ, Ձեր կուսակցության դիրքորոշումը տեղի ունեցած վերաբերյալ:

- Թուրքիան երբեք ժողովրդավարական չի եղել, ուղղակի մենք որոշ ժամանակ ունեինք խաղաղության գործընթացի, որի ընթացքում ժողովրդավարության որոշ դրսևորումներ եղան, սակայն, ցավոք, անցած տարվա հունիսի ընտրություններից հետո Էրդողանն իրականացրեց «պալատական հեղաշրջում»: Նախևառաջ նա ազատվեց խորհրդարանից, հիմա հենց նա է տալիս բոլոր հրահանգները խորհրդարանին: Չունենք անկախ դատական համակարգ ու օրենքի գերակայություն: Այս պայմաններում երկիրն ամբողջությամբ ղեկավարում է Էրդողանը և գործում է որպես բռնապետ:

Ուստի այս պայմաններում, երբ չկան ժողովրդավարական գործընթացներ, երբ խորհրդարանն անտեսվում է, զինվորականներն ուժ են ձեռք բերում: Զինվորականները ազատ գործողություններ էին իրականացնում քրդական բնակավայրերում: Էրդողանը զինվորականներին անձեռնմխելիություն էր տվել` դրանք իրականացնելու համար: Այս ուղին բացելու պարագայում մի օր զինվորականները պետք է սպանեին քրդերին, իսկ մյուս օրը կարող էին ուղղել իրենց զենքերը քո դեմ: Հենց դա էլ տեղի ունեցավ երեկ: Զինվորականներն ուղղեցին իրենց զենքերը կառավարության դեմ: Միաժամանակ պետք է հասկանալ, որ հիմա Էրդողանն օգտագործելու է տեղի ունեցածը ընդդիմությունից ազատվելու համար:

- Ձեր նկարագրածից կարող ենք նաև եզրակացնել, որ զինվորականների այն պնդումները, որ իրենք պատրաստվում են վերականգնել ժողովրդավարությունը հիմնավոր էին: Ի՞նչ եք կարծում այս առնչությամբ:

- Հիմնականը խնդիրը հետևյալն է՝ եթե զինվորականները քո գործընկերներն են, նրանք ցանկացած օր կարող են այդ զենքերն ուղղել քո դեմ, քանի որ նրանց ձեռքում է ուժը: Իսկ մեր՝ քաղաքական գործիչների խնդիրը իշխանությունը ժողովրդավարական համակարգին փոխանցելն է, իսկ մենք այստեղ մեկ տարուց ավելի է, ինչ չունենք ժողովրդավարական համակարգ: Սակայն մի բան էլ պետք է ասեմ երեկվա հեղաշրջման փորձը բավականին սիրողական էր: Ուստի իմ մտահոգությունն այն է, որ հետախուզական ուժերը գիտեին այդ մասին և ճանապարհ բացեցին, որ դա տեղի ունենա և իրենք հնարավորություն ունենան աատվելու իրենց հակառակորդներից: Դա էլ հավելյալ հնարավորություն կտա առավել դյուրին կերպով գործողություններ ձեռնարկել գյուլենականների և Էրդողանին ընդդիմացողների դեմ: Սա իմ մտահոգություններից մեկն է:

Հարցազրույցն` Արմեն Ղազարյանի

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.