Անատի Սաքանյանի եվրոպական հանգիստը
LIFEBlognews.am-ը գրում է.
«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Անատի Սաքանյանը երեկ է վերադարձել եվրոպական հանգստից և BlogNews-ին պատմել է տպավորությունների մասին։ Անատին եղել է Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի մի շարք քաղաքներում։
«Այս ընթացքում եղել եմ Փարիզում, Մոնակոյում, Մարսելում, Նիցցայում, Կաննում, Իբիցայում և այլ քաղաքներում։ Առաջին անգամ էի այնտեղ։ Շատ լավ անցավ, շատ լավ հանգիստ վայելեցի։ Ցերեկները ծովափին էի անցկացնում, երեկոները հանգստի ակտիվ տարբերակ էի նախընտրում»,- ասաց նա ու հավելեց, որ մեկ ամսով էր մեկնել Եվրոպա։ Դերասանուհին մենակ էր մեկնել հանգիստի, սակայն մենակ մնալու առիթ միայն մեկ օր է ունեցել, քանի որ իրեն են միացել ընկերներն ու բարեկամները։
«Ամենից շատ Մոնակոն եմ հավանել։ Կարծես այլ աշխարհում լինեի, շատ տպավորիչ էր»,- ասաց նա ու հավելեց, որ այս ընթացքում Նիցցայում էլ է եղել։ «Մի քանի օր առաջ հենց Նիցցայում էի, հենց Անգլիական ափին, քանի որ իմ ամենասիրած վայրն էր։ Բախտս բերեց, որ այդ իրադարձությունների ժամանակ արդեն այնտեղ չէի,- ասաց դերասանուհն ու հավելեց, որ երեկ է վերադարձել Հայաստան։ -Ոչ ոք չգիտեր, որ արդեն եկել եմ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր եմ ստացել, մարդիկ անհանգստանում էին՝ մտածելով, թե դեռ այնտեղ եմ»։

Անատին հայտնեց, որ Հունաստան էլ է մեկնել, քանի որ վերադառնալուց առաջ ազատ ժամանակ է ունեցել. «Նոր երկիր գնալիս առաջին հերթին գնում եմ տեսարժան վայրերը, թանգարնները։ Հետո արդեն հետաքրքր է խոհանոցը։ Օրինակ՝ հունաստանում օգտվեցի առիթից և փորձեցի հունական զեյթունը, քանի որ զեյթունի մեծ սիրահար եմ, իսկապես շատ համեղ էր»։
Հոկտեմբերին կմեկնարկի «Քարե դարդի» նոր եթերաշրջանը, որում կշարունակվի Անատիի հերոսուհու կերպարային գիծը։ Այլ նախագծում ներկայանալ Անատին առայժմ չի պատրաստվում։ «Քանի որ մի քանի տեղ եմ աշխատում, գերհոգնած եմ, զգում եմ, որ դա ազդում է առողջությանս վրա և ուզում եմ այս փուլում աշխատանքի մասին չմտածել, այլ լիովին վայելել ամառը։ Առաջիկայում կրկին կմեկնեմ հանգստի, սակայն դեռ չեմ որոշել՝ ուր։ Մի տարբերակը ծովային կլինի, մյուսը՝ դեռ չգիտեմ»,- ասաց դերասանուհին։ Դիտարկմանը՝ փաստորեն «Քարե դարդի» դերասանուհիներն այնքան գումար են վաստակում, որ կարողանում են իրենց թույլ տալ հանգստանալ ամբողջ ամռան ընթացքում, Անատին արձագանքեց, որ ինքը մի քանի տեղ է աշխատում. «Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը կարողանա մի աշխատավարձով իրեն ինչ-որ բաներ թույլ տալ»։


Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի



