Դեպի Թուրքիա միջազգային չվերթները հետաձգվել են, այդ թվում` Երևան-Ստամբուլը
INTERNATIONAL NEWSՄիջազգային տարբեր ավիաընկերություններ հայտարարել են դեպի Թուրքիա չվերթների հետաձգման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հետաձգվել է նաև Երևան-Ստամբուլ հուլիսի 16-ի 05:20-ին նախատեսված չվերթը: Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանը մեծությամբ երրորդ օ դանավակայանն է Եվրոպայում: Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով փակվել էր նաև Ստամբուլի օդանավակայանը:
Թուրքիայում ձախողված հեղաշրջմանժամանակ տարբեր քաղաքներում սկսվածբախումների հետևանքով զոհվել է 194 մարդ(հեղաշրջման փորձի 104 մասնակից,իշխանամետ 90 մարդ): Վիրավորների թիվըհասնում է 1154-ի: Թուրքիայիարդարադատության նախարար ԲեքիրԲոզդաղը հայտարարել է հեղաշրջման փորձիհամար ողջ երկրում ձերբակալվել է թուրքականզինված ուժերի 1563 անդամ, 5 գեներալ, 29 գնդապետ ազատվել են պաշտոնից: Իսկ երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմըհայտարարել է, որ գործողությունների ընթացքում սպանվել է հեղաշրջման կողմնակից գեներալներից մեկը: Թուրքիայում տեղիունեցած իրադարձությունների ժամանակ ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չեն տուժել։ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հուլիսի15-ի գիշերը հրաձգություն է սկսվել, քաղաքի վրայով ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռնե րը թռիչքներ են իրագործել, երկրիվարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել:



