Անկարայում ոստիկանությունը բանակցում է Գլխավոր շտաբում գտնվող զինվորների հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայից նոր տեղեկություններ են ստացվում` կապված զինված ուժերի գլխավոր շտաբը հետ վերցնելու ոստիկանության գործողությունների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը հաղորդում է, որ ոստիկանությունը մտել է գլխավոր շտաբ և բանակցություններ է սկսել այնտեղ գտնվող «անջատողական գյուլենական FETÖ/PDY խմբավորման անդամ զինվորների հետ: Հաղորդվում է, որ ոստիկանությունը հորդորում է նրանց հանձնվել: Ավելի վաղ ԶՈՒ գլխավոր շտաբից դուրս են եկել և հանձնվել են մոտ 700 անզեն շարքայիններ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբիպետի պաշտոնակատար Ումիթ Դյունդարը նորտվյալներ է հրապարակել հուլիսի 15-ի գիշերըձեռնարկված հեղաշրջման ձախողված փորձիժամանակ գրանցված զոհերիվերաբերյալ: Աթաթուրքի օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Դյունդարը հայտնել է, որ մինչ այս պահը եղածտվյալներով` զոհվել է իշխանության կողմնակից 41 ոստիկան, 2 զինվոր և 47 քաղ աքացիական անձ: Վիրավորների թիվը 1154 է:
Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարը հայտնել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է 1563 զինվոր: Հեղաշրջմանկողմնակից 104 մարդ բախումներում սպանվել է:



