Նախագահը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75- ամյակի առթիվ
SOCIETYՆախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 16-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
«Ձեր երկարամյա գործունեությամբ Դուք կերտել եք բազմաթիվ գունեղ և տպավորիչ կերպարներ՝ հայ թատրոն և կինո բերելով նոր արտահայտչականություն, դերասանական խաղի նոր որակներ:
Ձեր ստեղծած կերպարները սիրվել են հանդիսատեսի կողմից ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք և ամենայն բարիք», - ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



