Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Տարոն Մարգարյան. «Այսուհետ պետք է մնայուն աշխատանքներ իրականացնենք, որոնք կնպաստեն ԼՂՀ համայնքների կայուն զարգացմանը»

SOCIETY

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակում կազմակերպվել է հանդիպում-քննարկում, որի ժամանակ ամփոփվել են հայկական երկու պետությունների մայրաքաղաքների, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջանների ու ԼՂՀ շրջանների և համայնքների միջև հաստատված համագործակցության արդյունքները: Արցախի կառավարության նիստերի դահլիճում հրավիրված հանդիպում-քննարկմանը ներկա են գտնվել նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և պաշտոնական պատվիրակության կազմում Ստեփանակերտ ժամանած Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամները:

 Իր գոհունակությունը հայտնելով համագործակցության արդյունքներից՝ ԼՂՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Արցախի հետ համագործակցության ծրագիրը նախաձեռնելու և այն հետևողականորեն զարգացնելու համար: 

 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն Մարգարյան, որ Երևանի քաղաքապետ դառնալուց ի վեր հատուկ ուշադրության կենտրոնում եք պահում Արցախի հետ հարաբերությունների ամրապնդման ծրագրերը: Հենց Ձեր նախաձեռնությունն էր նաև ԼՂՀ շրջանների հետ Երևանի վարչական շրջանների համագործակցության հաստատումը, ինչն ակտիվորեն զարգանում է: Երևանի և Ստեփանակերտի համագործակցության մասով էլ բոլորս ենք տեսնում, թե որքան սերտ է երկուստեք փոխգործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել ու կոչվում: Եվ համոզված եմ, որ ոչինչ չի կարող խանգարել մեր հարաբերությունների բնականոն զարգացմանը»,- ընդգծել է ԼՂՀ վարչապետը: 

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի և հանդիպում-քննարկման իրականացման հարցում ցուցաբերած աջակցության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ համագործակցության բոլոր ծրագրերի շրջանակում իրապես մեծ աշխատանք է կատարվել և առաջարկել է նախ լսել այդ մասով Երևանի վարչական շրջանների ղեկավարների ամփոփիչ զեկույցները: 

 Ըստ այդմ, հատկանշվել է, որ համագործակցությունը տարեցտարի դինամիկ զարգացում է գրանցել, ինչի վառ ապացույցը նաև պաշտոնական և աշխատանքային երկուստեք փոխայցելությունների վերջին երկու տարիների վիճակագրությունն է: Նշվել է, որ, մասնավորապես, 2014 թվականին Երևանից ԼՂՀ է այցելել 8 պատվիրակություն և աշխատանքային խումբ, իսկ Երևանը հյուրընկալել է 1 պատվիրակության: Իսկ արդեն 2015 թվականին Արցախ է այցելել 72 պատվիրակություն և աշխատանքային խումբ, իսկ Երևանը հյուրընկալել է 40-ը: Նաև նշվել է, որ այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում արդեն գրեթե կրկնապատկվել են 2015-ի տարեկան ցուցանիշները՝ 63 պատվիրակության և աշխատանքային խմբի այց Երևանից, 46 այց էլ Արցախից Երևան: Ընդ որում, հատկանշվել է, որ սա ոչ թե սոսկ վիճակագրություն է, այլ կոնկրետ աշխատանքների ու ծրագրերի իրականացման ցուցանիշ, որին մանրամասն անդրադարձ է կատարվել զեկույցներում: 

 Ամփոփելով հանդիպում-քննարկման արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կողմերին 2012 թվականից սկիզբ առած պաշտոնական համագործակության կայացման գործում ունեցած մասնակցության ու ներդրած ջանքերի համար, համոզմունք հայտնելով, որ պատասխանատուները նույն նվիրումով շարունակելու են անել հնարավորը՝ երկու քաղաքների, նաև հայկական երկու պետությունների զարգացման, առաջընթացի և հզորացման համար: 

 «Բացի մեր մասնագիտական փորձը ԼՂՀ շրջաններին փոխանցելուց, մենք նաև տեսանելի աշխատանքներ պետք է կատարենք հանրային տարածքներում: Եթե այս տարիների ընթացքում ավելի շատ բարեկամության ամրապնդման ճանաչողական այցեր ենք իրականացրել Արցախի շրջաններ, ապա այս տարվանից սկսենք արդեն ավելի ընդլայնված, մեծ ծրագրեր իրականացնել, ինչը տեսանելի և շոշափելի կլինի Արցախի մեր հայրենակիցների համար: Ըստ այդմ, առաջարկում եմ համատեղ կազմել տարեկան ծրագրեր, որոնք առավելագույնս կնպաստեն մնայուն և տեսանելի աշխատանքներ իրականացնելուն, ինչն իր հերթին, վստահաբար, կնպաստի ԼՂՀ համայնքների կայուն զարգացմանը», - ընդգծել է Երևանի քաղաքապետը: 

Հանդիպումն ավարտվել է համագործակցության՝ անցած տարիների մասին պատմող տեսանյութի դիտումով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank