Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Փորձաքննությունը հաստատել է, որ ադրբեջանցիները 30-ամյա հայ մայորին գլխատվել են կենդանության օրոք

SOCIETY

Զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է զինված ընդհարումների ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ ապրիլի 10-ին հայկական կողմին են փոխանցվել 2016թ-ի ապրիլի 2-ից 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում զոհված 18 հայ զինծառայողների դիակները, որոնց արտաքին զննությամբ՝ դատաբժիշկների կողմից  արձանագրվել են բազմաթիվ վնասվածքներ, խոշտանգումների և անարգանքի հետքեր։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից նշանակվել էին դատաբժշկական փորձաքննություններ՝ պարզելու հայ զինծառայողներից յուրաքանչյուրի մահվան պատճառը, մարմնական վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը, դրանց պատճառահետևանքային կապը մահվան հետ։

«Առայժմ ստացվել են թվով 7 զինծառայողների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, որոնցով փաստվում են հակառակորդի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները»,- ասված է քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Թիվ 0411/20 եզրակացությամբ փաստվել է, որ 30-ամյա հայ մայորը գլխատվել է կենդանության օրոք. գլխի վնասվածքային հատումը պարանոցի 5-րդ ողի մակարդակից (դեկապիտացիա) կատարվել է սուր կտրող գործիքի ներգործությամբ կենդանության օրոք, ինչը հանգեցրել է մահվան։ Կենդանության  օրոք են նաև մասնահատվել մայորի զույգ դաստակները։

Դիակի դիահերձմանը, քննիչի գրավոր թույլտվությամբ, ներկա են գտնվել նաև մայորի հայրը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դատաբժշկական տարածաշրջանային համակարգողը։

Թիվ 034/1 և թիվ 02 փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ ևս երկու հայ զինծառայողների գլխատումն իրականացվել է հետմահու։

Այսպես՝ ըստ  թիվ 034/1 եզրակացության՝ շարքային զինծառայողի մահը վրա է հասել հեմոռագիկ, տրավմատիկ շոկից և գլխուղեղի արյունազեղումներից, որոնք հետևանք են մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունային-բեկորային, հրազենային վիրավորումների։ Գլխի անջատումը մարմնից իրականացվել է պարանոցի վերին հատվածը կտրող գործիքով կտրելու միջոցով՝ տուժողի մահից հետո։

Թիվ 02 եզրակացության համաձայն՝ պայմանագրային 68-ամյա զինծառայողի մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Գլխի պարանոցի ստորին երրորդի մակարդակով տրավմատիկ գլխատումը  (ամպուտարիա) իրականացվել է համեմատաբար մեծ զանգված ունեցող սուր կտրող գործիքների ներգործության հետևանքով՝ տուժողի մահից հետո։

20-ամյա կրտսեր սերժանտի ձախ ականջախեցու՝ հիմքից և աջ ականջախեցու մասնակի,  մայորի, ավագ լեյտենանտի և փոխգնդապետի զույգ ականջախեցիները հատվել են հետմահու:

Մյուս զինծառայողների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank