Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում առաջին անգամ մեկ հարկի տակ են 70 երիտասարդ հայ գործարարներ` Հայաստանից, Արցախից, Սփյուռքից

SOCIETY

Հայաստանում առաջին անգամ մեկ հարկի տակ են հավաքվել մոտ 7 տասնյակ երիտասարդ հայ գործարարներ` Հայաստանից, Արցախից, Սփյուռքից: Նրանք եռօրյա ֆորումի ընթացքում փորձելու են գտնել փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության եզրեր, բացահայտել բիզնես զարգացման մարտահրավերները եւ միասին փնտրել դրանց հաղթահարման ուղիները: Երեւանում հուլիսի 15-ին մեկնարկած Երիտասարդ գործարարների համահայկական ա ռաջին ֆորումը կշարունակվի մինչեւ հուլիսի 22-ը: Ֆորումի ծրագիրը բաղկացած է երկու հիմնական հատվածներից՝ հուլիսի 15-17-ը տեղի կունենա համաժողով, իսկ հուլիսի 18-22-ը զբոսաշրջային այց Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային եւ տեսարժան վայրեր: Ֆորումը կազմակերպվել է Հայաստանի երիտասարդ գործատուների միության նախաձեռնությամբ: Միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ ֆորումին մասնակցելու համար Հայաստան են ժամանել շուրջ 30 հայ երիտասարդ գործարարներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ո ւկրաինայից, Լիտվայից, Թուրքիայից, Իսրայելից, Իրանից, ԱՄԷ-ից: Մասնակցում են նաեւ 40 երիտասարդ գործարարներ Հայաստանից եւ 20-ը՝ Արցախից:

«Ֆորումի ընթացքում մասնակիցները կծանոթանան Հայաստանի բիզնես միջավայրին, իրավական դաշտին, ներդրումային եւ արտահանման արտոնյալ պայմաններին: Ծրագրում ներառված են կլոր սեղան-քննարկումներ՝ նվիրված ՏՏ ոլորտին, ստարտափերի զարգացման հեռանկարներին, զբոսաշրջության ոլորտին, տնտեսության միջազգային զարգացման հեռանկարներին, ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններին: Տեղի են ունենալու B2B (բիզնեսը բիզնեսի հետ) հանդիպումներ, որոնց ընթացքում մասնակիցները մշակելու են համատեղ բիզնես նախագծեր: Ֆորումի ընթացքում կներկայացվեն նաեւ բիզնես գաղափարներ, եւ լավագույնները հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպայում կայանալիք բիզնես ներդրումային ֆորումին: Ելույթներով հանդես կգան աքսելերացիոն ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, որոնք կներկայացնեն իրենց գործունեությունը: Ֆորումը կրելու է ամենամյա բնույթ»,- ասաց Ավետիսյանը:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ նման միջոցառումը լայն հնարավորություն է թե հայրենիքում, եւ թե հայրենիքի սահմաններից դուրս գործունեություն ծավալելու, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում հայ գործարարներին միավորելու համար: Հատկանշական է, որ ֆորումը նախաձեռնել են երիտասարդները, քանի որ արդեն բյուրեղացել է այն անհրաժեշտությունը, որպեսզի հատկապես երիտասարդներն առանձնացնեն իրենց ֆորումը, այլ ոչ թե օգտագործեն միայն այլ հարթակներ: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ մասն ակցելով այլ երկրների տնտեսական կյանքին, հայ երիտասարդ գործարարները կապը չեն կտրում նաեւ հայրենիքի հետ: «Երիտասարդության մեջ հատկապես նման ձգտումները խիստ ոգեւորիչ են: Կարծում եմ, որ Հայաստանում նրանք կգտնեն ինքնարտահայտվելու, ինքնադրսեւորվելու հնարավորություններ, ինչպես նաեւ կստեղծեն գործարար կապեր, որոնք նրանց համար կլինեն հարատեւ եւ կայուն, կբացահայտեն բիզնեսի նոր տեսակներ՝ իրենց գործունեությունը թե հայրենիքում եւ թե արտասահմանում ընդլայնելու համար: Նրանք իրենց նպաստը կբերեն Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես՝ արտահանման խթանմանը: Կարծում եմ, որ այս մտայնությունը մեր մտքում պահելով եւ միասնականությունը վեր դասելով՝ մենք կարող ենք իրապես հասնել մեծ հաջողությունների»,-ասաց փոխվարչապետը և ֆորումի մասնակիցներին մաղթեց արգասաբեր աշխատանք՝ միմյանց հետ շփվելու եւ նոր գործարար կապեր ստեղծելու համար, որոնք հետագայում եւս օգտակար կլինեն երիտասարդ գործարարների համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հատկանշական համարեց, որ ֆորումը տեղի է ունենում Հայաստանի եւ Արցախի 25-ամյա տարեդարձի առիթով: Մատնանշելով ֆորումի անվանումը՝  «Երիտասարդ գործարարների համահայկական ֆորում», նախարարը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այս չորս շատ կարեւոր բառերի վրա: ««Երիտասարդ» բառն ինքնին նշանակում է գաղափարներ, երազանքներ, նախագծեր, նոր սկիզբ: Երիտասարդն այն շատրվանն է, որից հորդում է միտքը, տաղանդն ու ստեղծագործությունը: «Գործարար» բառն այս կոնտեքստում նշանակում է, որ ոÖ �ժով ու գաղափարներով լեցուն երիտասարդներդ դառնալու եք գործի մարդիկ, քանզի դարեր շարունակ օտար երկրներում հայերին են պատվիրակել վաճառականության, առեւտրի, գործարարության խնդիրները: Պատահական չէ, որ այսօր աշխարհով մեկ սփռված լինելով, հայերը գործարար մեծ հաջողությունների են հասնում: Հավատացած եմ, որ դուք, այստեղ ծանոթանալով մեր գործարար միջավայրին, մեր հնարավորություններին, հաստատ գործարարության մեծ արժեքներ կստեղծեք: «Համահայկական» նշանակում է, որ ձեզանում հայրենասիրությունը ավելի առաջնային է, որ դուք մտածում եք Հայաստանն ու հա մահայկականությունը հզորացնելու եւ զարգացնելու մասին. այն հայրենիքը, որն այս պահին ձեզ նման երիտասարդները սահմանին կանգնած պահում եւ պահպանում են: Այն երիտասարդներն, ովքեր արյուն են տալիս հայրենիքի պաշտպանության համար, իսկ դուք պետք է քրտինք, միտք, գործ տաք հայրենիքի համար: Եվ վերջապես՝ «ֆորում», այսինքն` հավաք. հավաքվել եք, որպեսզի համատեղ ուժերով, միասնաբար նախագծեք, գործեք, ստեղծեք հայրենիքի համար: Հայերին համախմբելու կարեւորագույն կարգախոս են դարձել մեծն Չարենցի բառերը, որ մեր ուժը մեր միասնության ու մեր հավաքականության մեջ է »,- ասաց Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի դիտարկմամբ` Երիտասարդ գործարարների միությունն իր գործունեությամբ հնարավորություն է ստեղծում պետական-մասնավոր բանավեճի, երկխոսության համար: Նմանատիպ նախաձեռնությունը, որը միավորում է հայրենիքի եւ սփյուռքի երիտասարդ գործարարներին, թույլ է տալիս անցկացնել կարեւոր ու հետաքրքրական թեմատիկ քննարկումներ: Խոսքը կվերաբերի ներդրումային գրավչությանը, ԵԱՏՄ առավելություններին, ՏՏ ոլորտին եւ այլն. յուրաքանչյուր ոլորտ ունի իր խնդիրներն ու առավելությունները, որոնք պետք է բաց ու թափանցիկ քննարկվեն: «Կարծում եմ՝ շատ արդյունավետ ու օգտակար կլինի սույն միջոցառումը ու վստահ եմ, որ այն չի կրի զուտ ֆորմալ բնույթ»,-ասաց փոխնախարարը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն էլ ընդգծեց, որ սա այն ժամանակահատվածն է, երբ Հայաստանում կարելի է գործարարությամբ զբաղվել, երբ ամեն ինչ դեռ առջեւում է: «Դուք հիմա ճիշտ ժամանակին ճիշտ տեղում եք: Պետությունը մասնավորի հետ համատեղ պատրաստ է առաջ գնալու եւ ընդհանրապես, բոլոր ձեր նախաձեռնություններն աջակցելու ու փորձելու կյանքի կոչել: Միանշանակ, տեսնելով այս ոգեւորությունը, կարծում եմ, որ մենք կունենանք ամենամյա նոր հաջողություններ եւ նոր ձեռքբերումներ»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank