Դիարբեքիրի բնակիչները մեծ քայլերթ են անցկացրել
SOCIETYԴիարբեքիրի բնակիչները քաղաքում տեղի ունեցած պայություններից հետո քայլերթ են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է Evrensel.net-ը:
Հավաքվածները առջևում պահել են պաստառ՝ «Խաղաղություն՝ ի հեճուկս ամեն ինչի» գրությամբ: Նրանք քայլել են մինչև Դիարբեքիրի Իսթասյոն հրապարակ, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, և ծաղիկներ են թողել այդտեղ:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Դիարբեքիրում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից կազմակերպված մեծ հանրահավաքի ժամանակ 5 րոպե ընդմիջումով երկու պայթյուն է որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել շուրջ 300 մարդ: Կատարվածի պատճառները հայտնաբերելու համար տարվում է հետաքննություն: Շատերը տեղի ունեցածը որակել են որպես սադրանք:
X
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



