Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի մասին հնչեցված «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում

SOCIETY

 ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով բազմիցս հնչեցված «ահազանգերն» իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հայտարարության մեջասվում է.

«Նախկինում չորս անգամ դատապարտված Հ. Գևորգյանը 09.11.2015թ. դատապարտվել է ՀՀ քր. օր-ի 218հ. 21մ. 1,3,4,7 կ, 316հ. 1մ, 182հ. 1մ, 66հ. (պատանդ վերցնելը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը, շորթում) ազատազրկման` 8 տարի ժամկետով (քրգործը գտնվում է վերաքննիչ դատարանում):

Կալանքը կրելու ընթացքում Հ. Գևորգյանը բազմիցս ենթարկվել է կարգապահական տույժերի` ՔԿՀ-ի ներքին կանոնակարգը խախտելու, այդ թվում` տարբեր արգելված իրեր (բջջային հեռախոս, բաժանորդային քարտեր, կտրող-ծակող առարկաներ, խաղաթղթեր) պահելու համար:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է բերվել 21.10.2011թ.-ին:

26.04.2014-24.02.2015թթ. գտնվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում և ստացել համապատասխան բուժում: Բուժումը ստանալուց հետո, սկսած 2015թ փետրվարի 25-ից առ այսօր, ինչպես «Արմենիա», այնպես էլ «Էրեբունի» բժշկական կենտրոններում բազմիցս ենթարկվել է տարատեսակ հետազոտությունների (ռենտգեն հետազոտություն, նյարդաբանի զննում, գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիկ, էլեկտրոնեյրոմիոգրաֆիկ հետազոտություններ), որոնց եզրակացության համաձայն` Հ. Գևորգյանի մոտ թոքերում օջախային ինֆիլտրատիվ  փոփոխություններ, ինչպես նաև գլխուղեղի ախտաբանական շեղումներ և նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել:

Ի դեպ, վերոնշյալ հետազոտությունները իրականացվել են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում:

02.06.2016թ.-ին Հ. Գևորգյանի համար հրավիրվել է նաև բազմապրոֆիլ մասնագետներից բաղկացած բժշկական կոնսիլիում, որի արդյունքում կայացվել է որոշում, ըստ որի` զննման պահին առկա օբյեկտիվ կլինիկական զննման և գործիքային հետազոտությունների հիման վրա Հ. Գևորգյանի մոտ նյարդային համակարգի ախտահարման նշաններ չեն հայտնաբերվել:

Բացի քաղաքացիական հիվանդանոցներում հետազոտվելուց` Հ. Գևորգյանը 16.06.2016թ. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել է գաստրոֆիբրոսկոպիկ, ռենտգեն, ուլտրաձայնային և ԷՍԳ հետազոտությունների, որի արդյունքում ախտորոշվել է էրոզիվ գաստրիտ. նշանակվել և իրականացվում է համապատասխան բուժում ստացիոնար պայմաններում:

Նշենք, որ Հ. Գևորգյանը ընդգրկված է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց հավելյալ սնունդ հատկացնելու ենթակա անձանց ցուցակում և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով օգտվում է ոչ միայն սննդի օրական չափաբաժնից, այլ նաև հավելյալ սննդի չափաբաժնից:

Ի դեպ, հուլիսի 14-ին Հ. Գևորգյանը գրավոր եղանակով հրաժարվել է հերթական հետազոտության նպատակով ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց:

Ինչ վերաբերում է հուլիսի 1-ին www.aravot.am կայքում Հ. Գևորգյանի մոր` «Եթե տղայիս մի բան պատահի, իմացեք, որ իրենց ձեռքով է տղաս մահացել» վերտառությամբ հոդվածում հրապարակված փաստին, թե որդուն վերջին անգամ դատարանում է տեսել. «տեսակցություն չեն տալիս: Ես թոշակառու կին եմ, թոշակս հենց ստանում եմ` պերեդաչի եմ տանում, ուզում եմ տղուս տեսնեմ` չթողեցին», ապա պետք է նշել, որ 2016թ. ընթացքում որևէ անձ, այդ թվում` Հ. Գևորգյանի մայրը՝ Ն. Ենգիբարյանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին տեսակցություն ստանալու խնդրանքով չի դիմել:

Հ. Գևորգյանին իր դիմումի համաձայն տեսակցություն տրամադրվել է 2015թ. հուլիսի 9-ին իր մորեղբոր որդի Արման Վեզիրյանի հետ:

Հունիսի 28-ին www.hahr.am կայքում «Խոշտանգում, անմարդկային և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք» վերտառությամբ հրապարակման մեջ նշված փաստի կապացությամբ, թե «Հ. Գևորգյանը հնարավորություն չի ունեցել օգտվել պետքարանից քանի որ միայնակ չի կարողանում տեղաշարժվել, իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ոչ այլ կալանավորների են թույլ տալիս մտնել խուց` օգնելու համար, ոչ էլ իրենք են օգնում կալանավորին», նշենք, որ Հ. Գևորգյանը անձամբ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի անվամբ դիմում է գրել, որում խնդրել է, որ, պայմանավորված իր նյարդային վիճակով, իր խցում այլ անձի չտեղաբաշխեն, քանի որ միայնակ ինքն իրեն ավելի հանգիստ է զգում, ինչը և բավարարվել է:

Այս և տարատեսակ այլ հրապարակումների, մասնավորապես` ս/թ հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճում լրագրողներին փոխանցած նամակի մեջ նշված փաստերի կապակցությամբ ՔԿՎ ներքին անվտանգության բաժնի ծառայողները բազմիցս այցելել են Հ. Գևորգյանին, սակայն վերջինս գրավոր հրաժարվել է որևէ բացատրություն կամ տեղեկատվություն տալ համացանցում հրապարակված նյութերի և իր կողմից դատարանի դահլիճում լրագրողներին փոխանցված հայտարարությունների կապակցությամբ, հրաժարվել է կոնկրետ հայտնել, թե որ ծառայողները երբ և ինչ իրավախախտումներ են թույլ տվել:

Պարզաբանումներ ստանալու նպատակով քրեակատարողական վարչություն է հրավիրվել Հ. Գևորգյանի մայրը Ն. Ենգիբարյանը, ով սակայն հրաժարվել է ներկայանալ:

Ինչ վերաբերում է Ն. Ենգիբարյանի` իր  որդուն Հ. Գևորգյանին, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում թունավորելու և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի կողմից իրեն պատկանող 125.000 դրամ գումարը հափշտակելու փաստերի վերաբերյալ Հ. Գևորգյանի հայտարարություններին, ապա դրանց հիման վրա արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank