Yerevan, 30.October.2025,
00
:
00
BREAKING


Ադրբեջանի կողմից ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել. քաղաքագետ

INTERVIEW

 Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանն` ան դրադառնալով ղարաբաղյան խնդրի վերջին զարգացումներին:

-Պարոն Աբրահամյան, ղարաբաղյան խնդրի հետ կապված խմորումներ են տեղի ունենում, գոնե հայտարարությունների մակարդակով ակտիվություն ենք նկատում: Հայաստանի ու Արցախի պաշտոնյաները տարբերմակարդակներով կարճաժամկետ կտրվածքով մի քանի անգամ ընդգծեցին,որ Արցախի անկախութ յան ճանաչմանն ու բանակցային ձևաչափի լիարժեքվերականգնմանն այլընտրանք չկաԱյս ակտիվություննըստ ձեզինչո՞վ էպայմանավորված:

-Արցախում ապրիլին սանձազերծված մարտական գործողությունները ձախողում էին նաև միջնորդ երկրների համար, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջնային նպատակներից էր էսկալացիա թույլ չտալը, ինչը փաստացի չհաջողվեց: Ներկայումս գործընթացում ակտիվություն է նկատվում ոչ թե բանակցային գործընթացում վերջնական հանգուցալուծման հասնելու, այլ էսկալացիա թույլ չտալու նպատակով:

-Ինչպե՞ս կմեկնաբանեք Ռուսաստանի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունըոր կողմերն այս անգամ շատ ավելիմոտ են հաջողության հեռանկարինքան երբևէԸստ ձեզկողմերը ո՞ր հարցում կարող են մոտ լինել:

-Այս պահին միջնորդների հիմնական խնդիրներից է՝ հասնել բանակցությունների վերսկսմանը, սակայն նույնիսկ այս հարցում անորոշությունը մեծ է, քանի որ Ադրբեջանը ակնհայտորեն չի ցանկանում կատարել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները:

-Այս օրերին Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ ուղղաթիռների ևինքնաթիռների կիրառմամբ ուսումնամարզական  թռիչքներ է անցկացնումՇփման գծում կրկին կրակոցները վերսկել ենԴրանով Ադրբեջանն ի՞նչխնդիր է լուծում:

-Գործընթացի այս փուլում, նման մասշտաբային ուսումնամարզական թռիչքների իրականացումը խիստ անցանկալի է, որովհետև այն ավելի շատ սադրանք է հիշեցնում: Մի ամիս առաջ էլ Ադրբեջանը մեծաքանակ տեխնիկայի ու մարդկային ուժի ներգրավվմամբ զորավարժություններ անցկացրեց, այս ուսումնամարզական թռիչքները այդ զորավարժությունների տրամաբանական շարունակությունն են: ԼՂ հարցով պրոցեսը բարդ փուլում է, իսկ Ադրբեջանն այսպիսի գործողություններով նպաստում է իրավիճակի առավել սրմանը:

Առաջիկայում ակնկալվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումըԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին է այցելումՌուսաստանԱյցի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հարցը ևսՀաշվի առնելովոր քաղաքական ակտիվ գործընթացներ կանհավանականհամարո՞ւմ եք սահմանին հանգիտ իրավիճակի պահպանումըթե՞ Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է:

-Բոլոր վերլուծությունները տանում են նրան, որ բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն լինելու, իսկ Ադրբեջանն ակտիվորեն զբաղված է նոր ռազմական տեխնիկայի, սպառազինությունների գնման գործարքներով, շփման գծում նկատելի են նաև Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ, այնպես որ, ներկայումս նկատվող համեմատաբար կայուն իրավիճակը երկար չի պահպանվի. ամեն դեպքում իրադարձությունների ընթացքը դա է ցույց տալիս:

Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ նախագահող երկրի և այս հարցում շահագրգռվածություն ցուցաբերող մյուս կողմերի այցերը տարածաշրջան կտրուկ ավելացել են, ինչը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի կողմից՝ խնդիրը ռազմական ճանապարհով տանելու վտանգը դեռևս չի վերացել:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.