Թրամփը Նիսում կատարված գրոհից հետո հայտնել է, թե կցանկանար, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը պատերազմ հայտարարեր ԻՊ-ին
INTERNATIONAL NEWSՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը փաստորեն ապահովել Է Հանրապետական կուսակցությունից որպես ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու՝ իր առաջադրումը, հայտնել Է, որ Սպիտակ տան ղեկավար՝ իր ընտրվելու դեպքում ինքը կդիմի ԱՄՆ-ի Կոնգրեսին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատերազմ հայտարարելու պահանջով: Այս մասին հանրապետականը հայտնել Է հուլիսի 14-ին՝ Fox News հեռուստաալիքով ելույթ ունենալով Ֆրանսիայի Նիս քաղաքում կատարված գրոհից հետո, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Դա պատերազմ Է, որտեղ մենք գործ ուենենք առանց զինվորական համազգեստի մարդկանց հետ»,- ասել Է նա:
Հանրապետականը նաեւ հերթական անգամ հանդես Է եկել ԻՊ-ի դեմ մարտական գործողություններում ՆԱՏՕ-ի ակտիվ ներգրավման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



