Արքայազն Հարրին Facebook-ով օնլայն ՁԻԱՀ-ի թեստ է հանձնել
LIFEՁԻԱՀ-ի թեստ հանձնելը խրախուսելու համար Մեծ Բրիտանիայի 31-ամյա արքայազն Հարրին արյան թեստ է հանձնել և դա ուղիղ եթերով հեռարձակել Facebook սոցիալական կայքում:
«Ամեն ինչ շատ արագ և հեշտ անցավ,» - ասում է արքայազն Հարրին թեստը հանձնելուց հետո, - «Կապ չունի թե դուք կին եք, տղամարդ, գեյ, սևամորթ թե սպիտակամորթ, կամ նույնիսկ ինձ նման կարմրամազ, միացեք և հանձնեք ՁԻԱՀ-ի թեստը:»
Քենսինգթոնի պալատը նույնպես թվիթերյան էջում գրել է. «Դա ընդհամենը մատից արյան հանձնման պարզ թեստ է: Թեստը հանձնելուց անմիջապես հետո ձեզ տալիս են թեստի արդյունքները:».
Բժիշկ Ռոբերտ Պալմերն անց կացրեց արքայազն Հարրիի արյան թեստի հանձնումը: Նա ասում է, որ արքայազն Հարրին մի փոքր անհանգստացած էր, ինչը նշանակում էր, որ այս թեստը իսկապես բոլորի համար է և կապ չունի, թե դուք ով եք: ՁԻԱՀ թեստ հանձնելը միշտ էլ անհրաժեշտ է:
Արքայազնի թեստի արդյունքը բացասական էր:
Terrence Higgins Trust-ի գլխավոր գործադիր տնօրեն Յան Գրինը ողջունել է արքայազն Հարրիի նման արարքը և դա համարել մեծ քայլ դեպի ՁԻԱՀ-ի մասին հանրությանը լիարժեք իրազեկումը:
Մոտ օրերին արքայազն Հարրին պլանավորում է մասնակցել ևս մի քանի միջոցառումների՝ ուղղված ՁԻԱՀ-ի մասին իրազեկմանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



