Ինչպե՞ս է ծախսվել մեկ միլիոն եվրոյի վարկը, որ արտագաղթը կանխելու փոխարեն այն լրջագույնս խթանվել է.«Ժողովուրդ»
SOCIETY«Երեկ «Ժողովուրդ»–ը փորձեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից պարզել, թե իրենց նախարարությունը ինչպես Է ծախսել Եվրամիության տրամադրած մեկ միլիոն եվրոյի վարկը, որը հատկացվել Էր 2013 թվականի գարնանը՝ արտագաղթի, կամ այլ կերպ ասած՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Ինչպես միշտ, Արտեմ Ասատրյանը հրաժարվել Է որևէ հարցի պատասխանելուց և արագ հեռացել է։ Բայց հարցը, միևնույն է, մնում է անպատասխան։ Ի վերջո, Հայաստանի հանրությունն իրավունք ունի իմանալու, թե Արտեմ Ասատրյանի ղեկավարած գերատեսչությունն ինչպես հաջողացրեց նշված գումարն այնպես ծախսել, որ դրանից արտագաղթի տեմպերն ավելանան։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝ 41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ։ Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթանել, որ այն արագ տեմպերով աճի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



