Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանության նախարարությունում քննարկվել է Ջրային ռեսուրսների երկրորդային օգտագործման ներդրման անհրաժեշտությունը

SOCIETY

Կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհուրդի հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի և ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետներ: Նիստը վարել է ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում Ջրային ռեսուրսների երկրորդային օգտագործման ներդրման անհրաժեշտությունը, Ջրային պետական կադաստրի առկա վիճակը և կատարելագործման հեռանկարները, ինչպես նաև տեխնիկական համակարգերում նանոտեխնոլոգիաների կիրառման փորձն աշխպարհում և տեղայնացման հնարավորությունները Հայաստանում:

Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ ԲՆ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ Գ. Մանուչարյանը, անդրադառնալով  Հայաստանում ջրային ռեսուրսների երկրորդային օգտագործման  խնդրին, նշել է, որ դրա ներդրումը մեծ նշանակություն կունենա հատկապես Արարատյան դաշտի համար, քանի որ այս տարածքում են գտնվում և գործում հանրապետությունում գրանցված ձկնաբուծական տնտեսությունների, ինչպես նաև խորքային հորերի մեծ մասը:

Այն հանգամանքը, որ խորքային հորերից վերցված ջրերը ձկնաբուծության նպատակով օգտագործելուց հետո լցվում են Մեծամոր, Հրազդան և վերջին հաշվով՝ Արաքս գետերը: Անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ ձկնաբուծության նպատակով օգտագործելուց հետո ջրերի մաքրման, ֆիլտրման և ոռոգման նպատակով օգտագործելու համար: 

Վերջինս նշել է, որ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով նշված խնդիրները վերհանելու և լուծման ուղղությամբ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով: 

ՀՀ ԲՆ Ջրային ռեսուրսների կառավրման գործակալության պետ Վ. Դավթյանը, ընդգծելով Ջրային պետական կադաստրի նշանակությունը՝ ոպես ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գործընթացի ներդրմանն աջակցող կարևորագույն կառավարման գործիք,  և կարևորելով դրա հասանելիության անհրաժեշտությունը, նշել է, որ այդ ուղղությամբ 2015-ին իրականացվել են մի շարք գործողություններ: Մասնավորապես՝ ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատրելուց հետո սահմանվել է դրույթ, ըստ որի Ջրային պետական կադաստրից տվյալների տրամադրումն անվճար է: Համաձայն վերոնշյալ օրենսգրքի և ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 23-ի N 196-Ա որոշման` մինչև 2016 թվականի տարեվերջ պետք է մշակվի և ՀՀ կառավարության հաստատամանը ներակայացվի <<Ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում առավել հստակ կամրագրվեն շահագրգիռ նախարարությունների կողմից ներկայացվող տեղեկատվության հետ կապված խնդիրները:

Ջրային պետական կադաստրի կատարելագործման խնդիրները հիմնականում կապված են տեղեկատվական բազայի ծրագրային թարմացման հետ, որը հնարավորություն կտա մուտքագրել ավելի շատ տվյալներ և ստանալ համապատասխան տեղեկատվություն: Այս նպատակով արդեն իսկ կազմվել է տեխնիկական առաջադրանք, ինչը ներկայացվել է դոնոր կազմակերպություններին և համաձայն նախնական պայմանավորվածության 2017թ.-ին ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում կմեկնարկեն տեղեկատվական բազայի ծրագրի թարմացման աշխատանքները:

 «Նանոտեխնոլոգիաների կիրառությունը տեխնիկական համակարգերում» ելույթով հանդես է եկել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Նյութերի տեխնոլոգիաների և էլեկտրոնային տեխնիկայի համակարգերի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Գևորգյանը: Բանախոսը նշել է, որ նանոտեխնոլոգիաները համեմատաբար նոր ճյուղ են հանդիսանում և դրանց հիմնական կիրառման ոլորտներն են՝ ագրոարդյունաբերական համալիրը, շինարարությունը, բնակարանային և կոմունալ ծառայությունները, բժշկությունը, էկոլոգիան և այլն:               Նանոնյութերը օժտված են համալիր ֆիզիկական, քիմիական հատկություններով և կենսաբանական ակտիվությամբ, որոնք հաճախ տարբերվում են նույն նյութերի հատկություններից և ցուցաբերում են հետևյալ առավելությունները. քիմիական կայունություն, մանրէասպան հատկություններ, ջերմահաղորդականության նվազեցում, օգտագործման հարմարավետություն, մատչելիություն:

Վ. Գևորգյանը նաև հավելել է, որ նանոտեխնոլոգիաները լայնորեն կիրառվում են արդյունաբերական թափոնների վերամշակման ժամանակ, նանոբաղադրիչները օգտագործվում են բժշկական սարքավորումների, ինչպես նաև բիոցիդային հատկություններ ունեցող սննդային ապրանքների արտադրության մեջ՝ նվազեցնելով արտադրության ժամանակ վարակվելու ռիսկերը:

Թեմայի շրջանակներում ելույթ է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անահիտ Ալեքսանդրյանը: Վերջինս նշել է, որ նանոտեխնոլոգիաների օգտագործումը շատ ոլորտներում ունի զգալի առավելություններ, սակայն դեռևս պարզ չէ, թե որքանով են այդ նյութերն անվտանգ մարդու առողջության և շրջակա միջավայրի համար:  Բանախոսը փաստել է, որ այսօրվա տվյալներով աշխարհում սահմանափակ են մարդու օրգանիզմի և կենդանիների վրա նանոմասնիկների երկարատև ազդեցո ւթյան մասին տվյալները: Այս առումով առավել կարևոր նշանակություն ունի նանոնյութերի ազդեցությամբ պայմանավորված ռիսկի գնահատումը և քիմիական նյութերի անվտանգ արտադրության և դրանց պատշաճ օգտագործման օրենսդրության կատարելագործումը:

Ամփոփելով նիստը՝ Ս. Պապյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին կարևոր հարցերի վերհանման  և շահագրգիռ ու արդյունավետ քննարկման համար:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank