Լեոնարդո դի Կապրիոն 15.6 միլիոն դոլար է տրամադրելու՝ շրջակա միջավայրի խնդիրների դեմ պայքարելու համար
LIFEԼեոնարդո դի Կապրիոյի հիմնադրամը 15.6 միլիոն դոլար է տրամադրելու՝ շրջակա միջավայրի ամենակարևոր խնդիրները լուծելու համար:
41-ամյա հոլիվուդյան դերասանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Լեոնարդո դի Կապրիո հիմնադրամը պատրաստ է աջակցել կլիմայական փոփոխության դեմ պայքարին ուղղված ծրագրին:
Լեոնարդո դի Կապրիոն ասել է. «Այսօր սկսում ենք մի շատ կարևոր համագործակցություն, որպեսզի լուծենք երկրագնդի ամենալուրջ խնդիրներից մեկը:»
Լեոնարդոյի հիմնադրամը 1998 թվականից ի վեր 59 միլիոն դոլար է նվիրաբերել:
Տարվա սկզբին շրջակա միջավայրի խնդրով միշտ մտահոգվող դերասանը գովաբանել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ կլիմայական փոփոխության դեմ պայքարում իր ներդրումն ունենալու համար:
Դի Կապրիոն ասել է. «Հռոմի պապը ոգեշնչող և հեղափոխական մարդ է, քանի որ նա բարձրաձայնում է կլիմայական փոփոխության խնդրի մասին և խրախուսում է գիտական համայնքին:»
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



